Բաժիններ՝

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդը հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում

Հուլիսի 6-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոյին: Հանդիպումը կայացել է Էնթոնի Սեբոյի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:

Հանդիպումների ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ու ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն են հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031