
Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսին

Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Հանդիպումը կայացել է դեսպան Իոաննիս Տայիսիի ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հունական կողմի հետ պաշտպանական ոլորտում ձևավորված համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել դեսպանին համագործակցության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար:
Դեսպան Տայիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին համատեղ աշխատանքի համար` նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը: