«Մենք գործելու ենք թափանցիկ և հասարակությունից ստացված յուրաքանչյուր ազդակ դառնալու է քննարկման առարկա»:
«Մենք եկել, հասել ենք այն փուլին, երբ այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից»:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին՝ Լիբանանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով, Նարեկ Սարգսյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3-ից 4-ը կայցելի Բեռլին, որտեղ կկայանա նրա հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 560 կրակոց:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Հովհաննիսյանը փոխնախարար էր նշանակվել ընթացիկ տարվա մարտի 9-ին:
15 անգամ կրճատվել է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքի առաքման դեպքերի բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը, մինչդեռ մեկ ՕՀ միջոցառմամբ արձանագրված միջին գումարն աճել է 2,5 անգամ: Այսպես՝ 2015թ. իրականացվել է 205 ՕՀ միջոցառում, այս տարի՝ 14, և արձանագրվել է գրեթե 13 մլն դրամ, իսկ մեկ ՕՀ միջոցառմամբ արձանագրված միջին գումարը 2015թ. կազմել է մոտ 358 հազար դրամ, այս տարի՝ 914 հազար:
Վարչապետը կարևորել է հայ-հունական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և ՀՀ կառավարության անունից՝ երկկողմ կապերի խթանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է ակտիվ աշխատել հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի իրացման ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի լիազորությունները 2016 թվականի նոյեմբերի 2-ից համարել դադարած:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի սպաների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվելիք նոր բազմահարկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրի բացման արարողությանը:
«Լիցենզավորված կառույցը, որը պայթեցրել է շենքը, պետք է իր լիցենզիային համապատասխան պաշտոնապես տեղեկացներ բնակչությանը: Չի տեղեկացրել, ուստի նրա նկատմամբ ևս պետք է կիրառել առավելագույն պատիժ»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է բարերար Վիտալի Գրիգորյանցին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Լևոն Գալստյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016թ. հոկտեմբերի 8-ի ՆԿ-186-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:
«Միշտ չէ, որ եվրոպական երկրներից ներկրվող ապրանքների համար ներկայացված փաստաթղթերը բավարարում են օրենքի պահանջները: Եվ հակառակը՝ նաև ռիսկային երկրներից կարող են ներկրվել օրենսդրությանը համապատասխանող փաստաթղթերով ապրանքներ»,-նկատել է Սամվել Ավետիքյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին մասնակցել է ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի պահմպան ռեժիմը և դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլև սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու համար Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի ու կարողանա վերարտադրվել, և այս մոտեցման նպատակը 2017 թ. ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ ստեղծելու համար նորմալ պլատֆորմ ձևավորելն է:
Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 07.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։