
Լևոն Մնացականյանն ընդունել է վերջերս ստեղծված ՊԲ կանանց խորհրդի անդամներին

Հունվարի 12-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է վերջերս ստեղծված ՊԲ կանանց խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Ռոմելա Դադայանի գլխավորությամբ: Խորհրդի անդամները արդեն հասցրել են լինել զորամասերում և զինվորական ավաններում ու ծանոթանալ տեղերում առկա խնդիրներին, որոնք էլ ներկայացնելով բանակի հրամանատարին հանդես են եկել նաև դրանք լուծելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններով:
Նշենք, որ նորաստեղծ խորհուրդը խնդիր ունի ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ու այլ բնույթի խնդիրները, բարոյական հենարան հանդիսանալ մարտական հերթապահություն կատարող սպաների ընտանիքների համար և օգնել բանակի հրամանատարությանը, նշված ոլորտներին ուղղված ծրագրերը առավել նպատակային ու հասցեական իրականացնելու համար:
Լևոն Մնացականյանը ներկաներին հավաստիացրել է, որ բանակի հրամանատարությունը ամեն հարցում կաջակցի խորհրդին, և նախանշել այն թիրախային ուղղությունները, որոնք պետք է առաջնային լինեն հասարակական նոր կառույցի գործունեության համար:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն