Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Անդրադառնալով կենսաթոշակային ոլորտին՝ նախարարը դեռևս չլուծված խնդիր է համարել աշխատանքային ստաժների ճշգրիտ հաշվարկումը և նշել, որ հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն ոչ հավաստի փաստաթղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերի վերհանման և բացառման ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 14 անձի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախկին Նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ:
ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ:
Քննությամբ պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և զգալի չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Այնուհետև, նշված թմրամիջոցներն աշխատավայրում իրացնելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով դրանք ապօրինի տեղափոխել է «Արմավիր» ՔԿՀ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Հերթական անգամ զորակոչի մեկնարկը հանդիսավորությամբ ազդարարվել է խորհրդանշական վայրում՝ Սարդարապատի հուշահամալիրում, տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 650 կրակոց:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ ծննդյան տոնի առթիվ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Սուրբ ծննդյան տոնի առթիվ:
Հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով մոտ 450 կրակոց:
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է խորհուրդներ, որոնք կօգնեն վարորդներին ձմռանը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 6-ին երկրի բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի եւ մասնակցել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հունվարի 4-ին, ժամը 23-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արթիկ քաղաքի Ս.Դավթի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են տան գազօջախից առաջացած շմոլ գազի հետևանքով: Կատարվում է հետաքննություն:
Հունվարի 4-ին, ժամը 16.30-ին, Արթիկի Ղարիբջանյան և Գայի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Թամարա Ա.-ին, որը ձախ ազդրի շրջանի և ճակատի շրջանի ձախ հատվածի սալջարդով բուժօգնության է դիմել Արթիկի բժշկական կենտրոն:
Հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Ա. Հ.-ն, 2016 թ. դեկտեմբերի 31-ից գտնվելով Թուրքիայի Հանրապետության տարածքում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` «հերոին» ու «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների խմբաքանակ և «Ստամբուլ-Երևան» չվերթով տեղափոխել Հայաստան: 2017թ. հունվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կարմիր ուղին» հատելուց անմիջապես հետո վերոհիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Range Rover» մակնիշի 47 DD 044 պ/հ (վարորդ Գ. Խ.) ավտոմեքենան:
Դեկտեմբերի 31-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել Սալ-քար թաղամասում 1992 թ. ծնված Ալբերտ Ղ.-ի վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս գալու և ծառին բախվելու մասին, ինչի հետևանքով ուղևորը՝ 1995 թ. ծնված Գառնիկ Էկտուբարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Գորիսի բժշկական կենտրոն:
Բացահայտվել է գողության 15, ապօրինի թմրաշրջանառության՝ 4, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը` 1992 թ. ծնված Լ. Ծ.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1981 թ. ծնված Հ. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 04.25-ին: Այրվել են տան մուտքի դուռը՝ մասամբ (մոտ 2 քմ), հարակից ավտոտնակի (15 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 7 քմ) և կենցաղային իրեր (ավտոտնակի ներսում):
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: