ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում «Բոինգ 737-800» ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել է 62 մարդ:
ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:
«Ինչու է երեխան ավարտական դասարանում հանձնում քննություն 6 առարկայից. նա կարող է հանձնել Հայոց լեզվից, Մաթեմատիկայից, և մեկ մասնագիտական առարկա ընտրությամբ` հումանիտար կամ բնագիտական ուղղվածության: Բացի այդ, ավատական դասարանի վերջին կիսամյակում, գուցե, աշակերտին հնարավորություն տրվի անցնել անհատական գրաֆիկի, ավելի թեթև ռեժիմի»:
Տնտեսվարողները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ իրենց խնդիրներին ամենօրյա ուշադրություն ցուցաբերելու, ականջալուր լինելու և ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության աջակցության համար: Մասնավորապես, Հրազդանի ցեմենտի գործարանի գործադիր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը և «Ավտոմատիկա» ընկերության գործադիր տնօրեն Ռաֆայել Գրիգորյանը կարևորել են կառավարության առարկայական օժանդակությունը, ինչի շնորհիվ Հրազդանի ցեմենտի գործարանը կարողացել է ներգրավել անհրաժեշտ շրջանառու միջոցները, վերսկսել արտադրությունը և ստեղծել 400 նոր աշխատատեղ, իսկ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն առաջիկայում նոր ներդրումների իրականացմամբ աշխատատեղերի թիվը ներկայիս 50-ի դիմաց կհասցնի 120-ի:
Վլադիմիր Պուչկովը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ Նախագահի կողմից Բարեկամության շքանշանով պարգևատրվելը: Պարոն Պուչկովը կարևորել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի բացումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի այդ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության որակապես նոր մակարդակի բարձրացմանը և համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տեղեկացվել է, որ մարտի 18-ին` կյանքի 90-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը: Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Եղիշե Սրբազանի մահը:
Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշմանը:
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ ներկա է գտնվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացման արարողությանը:
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը` մարտի 16-ին, հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 17.03.2016թ. հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով:
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարում է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը:
ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում անց են կացվում տեսչական ստուգումներ:
Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մեր հավատավոր ժողովրդին անդառնալի կորստի կապակցությամբ եւ մաղթում արիություն ու ոգու կորով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կիպրոսի համալսարան` հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Հանրապետության Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մինչ այդ, ՀՀ Նախագահին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսը և Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարտկես Մահդեսյանը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը մարտի 15-ին հյուրընկալել է Կանադայում ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին և հանքարդյունաբերության ոլորտին նվիրված հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող կանադական ընկերությունների ներկայացուցիչներին։
ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարտի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսի հետ: Խոսելով համակարգում գրանցված առաջընթացի մասին` միաժամանակ ՊԵԿ նախագահն ընդգծել է շարունակական զարգացման անհրաժեշտությունը և շեշտել այդ հարցում ԱՄՀ աջակցության կարևորությունը. «Հարկային ու մաքսային համակարգերն այն ոլորտներն են, որոնք նորագույն մոտեցումների տեղայնացմամբ պետք է ժամանակին համընթաց քայլեն` առկա հարցերին տալով հրատապ լուծումներ»:
Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի Նախագահի Նիկոս Անաստասիադիսի հետ ներկա է գտնվել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության բացօթյա թանգարանում հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը: 1958թ. թվագրվող Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից նվիրել է կիպրական կողմին` Կիպրոսի Հանրապետություն իր պաշտոնական այցի կապակցությամբ:
Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղեկացվել է, որ մարտի 15-ին կյանքի 81-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տեր Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կա թողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես ցավում և սգում են բարեհիշատակ Դավիթ Սրբազանի վախճանը:
Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հրավիրել է Անվտագության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը ու 2016թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքների վերաբերող մի շարք հարցեր:
Նախօրեի ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ։
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 14-ին այցելել է Դյուսելդորֆում անցկացված «Պրովայն» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար:
Այս հանդիպմամբ հնարավորություն ունեմ նաև տեղեկանալ իմ լավ բարեկամից և ընկերոջից ՝ Սերժից, այն զարգացումների մասին, որոնք կան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը հիմնահարցի լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով, երկխոսությամբ և զերծ ուժի կիրառումից: Կիպրոսը ողջունում է այն ջանքերը, որ ներդնում է Հայաստանը, որպեսզի խաղաղ ճանապարհով կարգավորվի այդ հարցը: