Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.34-ին, մարվել՝ 04.12-ին: Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի GO NK-930-NK պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ղ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենան և մոտակայքում կայանված «Ford Transit» մակնիշի 34 SC 177 պետհամարանիշով (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել) ավտոմեքենայի սրահը՝ մասնակի:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների գործունեության արդյունքների գնահատման մեխանիզմներն ու հայտանիշերը:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանին եւ «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադեւոսյանին:
«Կան հարցեր, որոնք պատկանում են ազգային համաձայնության տիրույթին, և այդ շարքում առաջինը, իհարկե, մեր հերոսական Արցախի ապագան է: Այս հարցի շուրջ մեր տարաձայնությունները շատ չնչին են, նվազագույնն են: Ես չեմ կարծում, որ իրականության մեջ մեր ժողովրդի գոնե մեկ տոկոսն այլ կերպ է մտածում»:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի հանձնաժողովի անդամներին` ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ:
Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին:
Քրեական գործն ըստ էության քննելու համար մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:
Ուսումնասիրության արդյունքները ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար։
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ հիմնականում Մարտունու ուղղությամբ, դիմել են պատժիչ գործողությունների և նրան ստիպել ձեռնպահ մնալ հետագա սադրիչ քայլերից: Ինչպես շփման գոտու նշված հատվածում, այնպես էլ պաշտպանական մյուս ուղղություններում հայկական ստորաբաժանումները շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին պարտադրել իրենց կամքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի, «FF722GG» պ/հ (վարորդ՝ Ա. Կ. 1993 թ. ծնված) ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և 2017 թվականին մաղթել հաջողություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստի անցկացման նպատակով:
Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ, որտեղ բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ:
ԼՂՀ Նախագահի կողմից Ազգային ժողով ուղարկած Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծն արդեն հասանելի է խորհրդարանի կայքում:
«Հակակոռուպցիոն համագործակցություն» թեմայով քննարկմանը մասնակցելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 23-28-ը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան):
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին այսօր Երևանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում ներկա են գտնվել Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողությանը:
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հերթական աշխատանքային այցով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում էր:
Նախագահ Հասան Ռոհանին դրական է գնահատել հայ-իրանական փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը և նշել, որ իրանական կողմը խրախուսում է երկկողմ հարաբերություններիր զարգացմանն ուղղված ցանկացած կառուցողական առաջարկություն:
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հրամանով դեկտեմբերի 21-ին նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Analitik.am» կայքի տնօրենը պարբերաբար հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին և նրա մերձավորներին արատավորող, նրանց օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ:
ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտներին և ունկնդիրներին:
Մենք այսօր համակողմանի և բովանդակային քննարկումներ ունեցանք երկկողմ օրակարգի ամենատարբեր հարցերի շուրջ. վերահաստատեցինք մշակված ծրագրերի համատեղ իրականացմանն ուղղված մեր հանձնառությունը, կարևորեցինք քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը, քննարկեցինք առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, գործարար շրջանակների միջև կապերի խթանման հետ կապված հարցեր:
Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքներում կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 21-ին։ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցի օրը վառվեց խորհրդանշական կրակը և տրվեց գազամատակարարման մեկնարկը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Եթե մենք նպատակ չունենք, մենք տարբերակ չունենք լավ ապրելու: Մեզանից լավ մեր երազանքը ոչ ոք չի ձևակերպելու: Եթե մենք չկրթվենք, եթե մենք խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու: Ոչ մեկը մեր փոխարեն այդ գործը չի անելու»,- ասել է գործադիրի ղեկավարը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Ներսես Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: