Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է փաստաթղթերի ընդունելություն` ուսման վարձավճարների զեղչի նպատակով:
Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին:
Փետրվարի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալեքսանդր Ղուկասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսիին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:
«Ժողովուրդը կարող է անել տնտեսական հեղափոխություն, և կառավարությունը պատրաստ է ժողովրդին առաջնորդել դեպի տնտեսական հեղափոխություն»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ փետրվարի 13-ին Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում, Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձ:
Պետական եկամուտների կոմիտեն ողջունում է շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր, արձագանքելով կոմիտեի կոչին, ստացել են պետական գրանցում և ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ներկայացրել համապատասխան հաշվարկներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հերքում է մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե պետական բյուջեում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն վճարվում ուսուցիչների աշխատավարձերը։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրեր առաջ «Ագարակ» պետական սահմանային անցակետում իրականացրած հսկողության արդյունքում Իրանի քաղաքացի Ա.Ֆ.Կ-ի կողմից շահագործվող բեռնատարի՝ վարորդի նստատեղի հետնամասից հայտնաբերել են մուգ շագանակագույն, 53.79 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ից 17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ:
Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում:
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 11.00-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արման Օհանյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:
Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը:
Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչությունը կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ օրենսդրության համապատասխանության ստուգումներ է իրականացնելու Հայաստանի տարածքում գործող որոշ վարկային կազմակերպություններում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանը տարբեր հարկ վճարողների մոտ առաջացրել է տարընթերցումներ, ինչի առնչությամբ, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը սահմանվել է 60000 դրամ` ներքոհիշյալ տնտեսվարողների համար.
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ձևավորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենների խորհուրդը, որը բժշկական հաստատության կորպորատիվ կառավարման նոր ինստիտուտի ներդրման առաջին քայլերից է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանպաշտոնական արարողությանը: