Բաժիններ՝

ԱԳ փոխնախարարը Թուրքմենստանի դեսպանի հետ քննարկել է միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման հարցը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեթգելդի Այազովին՝ վերջինիս խնդրանքով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականի ընթացքում Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր հարցերով խորհրդատվությունների անցկացման, Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպման, ինչպես նաև երկկողմ օրակարգի հետ կապված մի շարք այլ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930