Փետրվարի 12-ին` ժամը 18:00-ին նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:
Քննարկվել են զինվորական ծառայության անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգելու, պաշտոնատար անձանց աշխատանքային գործունեությունը կատարելագործելու և արդյունավետ իրականացնելու վերաբերյալ հարցեր:
Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվեց, որ թե՛ նախորդ տարվա վերջին և թե՛ այս տարվա սկզբին շուկայի տարբեր հատվածներում դիտվել են հիմնականում կայուն միտումներ, և տոկոսադրույքները պահպանվել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում:
Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է Հայաստանին 5,15 մլն եվրո դրամաշնորհ տրամադրել ճանապարհային անվտանգության բարելավման համար որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության խորհրդատվական ծառայությունների, 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։ ‘
Քանի որ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստում առաջին անգամ եմ հանդես գալիս, նախ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և բեղմնավոր և առաքինի ծառայություն մաղթել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Վիրաբյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:
Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Էդուարդ Թոփչյանի գլխավորած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որում հնչել են Պյոտր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան, Պեցցո կապրիչոզոն և Ռոկոկո թեմայով վարիացիաները թավջութակի և նվագախմբի համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան 65-ամյակի առթիվ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 11-ին ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 11-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս բերման էին ենթարկել ՀՀ քաղաքացի Կ.Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստի» բաժանմունքից ստացել էր իր անվամբ Իսպանիայից Հայաստան ներմուծված` 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փոստային առաքանին: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, իսկ քաղաքացի Կ.Հ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին` Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի կապակցությամբ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր հրապարակեց ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքները, որը սկսվել էր Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին՝ մայրաքաղաքի մի քանի խոշոր սուպերմարկետներում արձանագրված իրացվող ձվի ծավալների նվազման առնչությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում նախատեսող օրենսդրական կարգավորումները:
Փետրվարի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Տալլինում մասնակցել է ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին:
Փետրվարի 9-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 90-րդ Ընդհանուր ժողովին։
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին, որը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների և ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ, ով տարբեր տարիների զբաղեցրել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնները։
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում անցկացված ձեռնարկատիրության, նորարարության և քննադատական մտածողության թեմայով կոնֆերանսին։