Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 29-ին Լոս Անջելեսում մասնակցել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության 30-րդ տարեկան համաժողովին՝ ելույթ ունենալով «Արցախի բնակիչների իրավունքների խախտումների և սահմանափակությունների արտաքին պատճառները» թեմայով:
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին:
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, Մինսկի «Դինամո» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Բելառուս։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հունիսի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:
Սպայակազմի ղեկավարման հմտությունները կատարելագործելու, մարտական իրավիճակում գործողությունների հաջորդականությունը և զորքերի ղեկավարման խնդիրներն առավել հստակեցնելու նպատակով հունիսի 25-ից 27-ը 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ նորագույն սպառազինության ընդգրկմամբ և մարտական կրակով:
ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված խորհրդանշանական միջոցառում է կազմակերպվել Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, հանրային լայն շրջանակի ներկայացուցիչներ:
Crans Montana ֆորումն իր յուրահատուկ դերակատարումն է ունենալու վաղը, երբ ապագան ավելի մոտ կլինի. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն արժանացել է ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակին:
Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՄԱԿ- ի Առևտրի և զարգացման համաժողովի ( UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարական կարմիր խաչի նախագահ Մաթեո Փեդրազինիի հետ։
GLF-ի ներկայացուցիչներն օգտակար ու կարևոր են համարել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով վերջերս մեր երկիր կատարած այցը, որի ընթացքում տարբեր հանդիպումների, քննարկումների ու մտքերի փոխանակության միջոցով հնարավորություն են ունեցել տեղեկանալ, թե որ ոլորտներում և ինչպես կարող են իրենց աջակցությունը բերել Հայաստանի առաջընթացին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում հունիսի 27-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ) ծրագրի իրականացման ընթացքը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման հարցերով նախարար Կարմելո Աբելային:
ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն Իսպանիայի Սենատում հունիսի 24-ին հանդիպել է Սենատի նախագահ Մանուել Կրուս Ռոդրիգեսի (Manuel Cruz Rodríguez) հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակում է Վրաստան ժամանող քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվություն՝ մաքսային ընթացակարգերի և այլ կարևոր կարգավորումների վերաբերյալ:
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով, հունիսի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա:
Հունիսի 26-ին ժամը 17:54-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Սարգիս Մովսեսյանը (2002թ. ծնվ.) Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի տարածքում, Հակարի գետում լողանալիս, ջրահեղձ է եղել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՊԵԿ ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում մաքսակետի ծառայողների հետ համատեղ օրերս Թուրքիայից ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք են հայտնաբերել:
Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԳՆ կայքը:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որի նպատակն է հայ գիտական ներուժի վրա հիմնված գիտելիքահեն տնտեսության զարգացումն ու առաջընթացը։