ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանգիր է ստորագրել Աղասի Կիրակոսյանին Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրմանագիր է ստորագրել Գագիկ Ասլանյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ նշանակելու մասին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ:
2019 թ. թվականի մարտի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մարտի 12-ին հանդիպել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Վլադիմիր Կոլտովիչի (Владимир Колтович) հետ։
Մարտի 11-ին և 12-ին 3-րդ զորամիավորման ենթակա հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են կապի համակարգի պահանջների արդյունավետության բարձրացման վարժանքներ:
5-րդ բանակային զորամիավորման N զորամասում, պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն:
Վարժասարքերի ամենօրյա շահագործման ուղղությամբ անձնակազմի ունակությունները զարգացնելու և նրանց տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով, մարտի 11-ին, 2-րդ զորամիավորման զորամասերի էլեկտրոնային վարժասարքերի օպերատորների հետ անցկացվել են մասնագիտական հավաքներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
«Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում, և ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպեսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների և քննարկումների մասին»:
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը մարտի 12-13-ին աշխատանքային այցով կայցելի Հայաստան։
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ, որի հետ, թիվս այլ թեմաների, քննարկվել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետի թափուր պաշտոնը կզբաղեցնի ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 34-ամյա գիտնական-հետազոտող Արտակ Փիլոյանը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մարտի 11-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 4 տնտեսվարողի:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարչար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին:
Lydian UK-ը կամ Lydian Canada-ն չեն երաշխավորում, որ կանցնեն բուն արբիտրաժին կամ կդիմեն այլ միջազգային արբիտրաժային դատարան և կամ դրա հնարավոր արդյունքները:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի մարտի 12-ին Ստեփանակերտում կայանալիք Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի հերթական նիստին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ:
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ով Հայաստան է ժամանել մարտի 11-ից 15-ը անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության հարցեր, ինչպես նաև տվյալ ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության ներկա իրավիճակը և համատեղ գործունեության հեռանկարները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 11-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության, Սյունիքի տարածաշրջանային բաժինների աշխատակիցները և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Վ-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում վերջինիս բաճկոնի աստառի ներսից` պոլիէթիլենային 2 փաթեթում, հայտնաբերել են 109 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:
Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին այցելել է Շուշի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ: