ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկայացրել է 2022-2023 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների արդյունքները, ամփոփիչ տվյալները, անդրադարձել հեռակա ուսուցմամբ ընդունելության կարգի փոփոխությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի շրջանակում դասական երաժշտության անմոռանալի երեկոները տոն կպարգևեն Երևանի բնակիչներին ու հյուրերին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
ՊԵԿ նախագահը և ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել են նաև ԵՄ ներդրումային պլանի ներքո Սյունիքի մարզում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնի և մաքսային լաբորատորիայի կառուցմանն ուղղված` ՎԶԵԲ միջոցով ֆինանսավորման հնարավորություններին:
Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից:
Արարատ Միրզոյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։
Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ–ից՝ նշելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն հաջորդիվ:
Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:
Ուշադրություն է դարձվել նաև արդիական այլ խնդիրների՝ պատմական միջավայրում գովազդային և տեղեկատվական վահանակներին ներկայացվող պահանջների հստակեցմանն ու հանրային տարածքների կազմակերպմանը:
Արդյունքում, որդու մոտ ախտորոշվել է 3-րդ աստիճանի վարիկոցելե, և տրվել է պլանային կարգով վիրահատության ցուցում։
Անդրադարձ է եղել 2022-ին երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների ընդհանուր արդյունքներին:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Յուրա Իվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով հիշյալ գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:
Հանդիպմանը, որի հիմնական քննարկման թեման Հարավային Կովկասում և դրանից դուրս ագրոպարենային ապրանքների մուլտիմոդալ բեռնափոխադրումներն էր, մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում Հայաստանի բնակչության կյանքի որակի շարունակական բարելավման, այդ թվում՝ առողջապահության որակի բարձրացման ուղղությամբ:
Քննարկվել են նաև մի շարք ոլորտներում կանադական փորձի ուսումնասիրության և կիրառման շուրջ համագործակցության հնարավորությունները։
Այս պահին ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն»։
Մտքեր են փոխանակել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, տարածաշրջանային զարգացումների և հեռանկարների շուրջ
Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը’ Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են:
Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։
Մխիթար Վրեժի Պապոյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանների նոր ղեկավարների հետ աշխատակազմերի գործակցությունը կլինի արդյունավետ և արգասաբեր:
Օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումը «ՀայՓոստ» ընկերությունում կսկսվի օգոստոսի 2-ից
Հանդիպումից հետո Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներ ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձին` պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկին 100 ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրական էներգիայի մատակարարման համակարգի խափանման պատճառով։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%
Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. օգոստոսի 01-ին՝ ժամը 05:55-ին, Ստեփանավան քաղաքի բնակչից, ով տեղեկացրել է դիմակավորված անձանց՝ իր առանձնատուն մտելնելու և գումար ու ոսկյա զարդեր գողանալու մասին: