Նիկոլ Փաշինյանը Կապանում ծանոթացել է բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Կապանում ծանոթացել է բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

«Լիաշին» ՍՊԸ-ի ներդրումը հասնում է 700 մլն դրամի, իսկ «Նյու հաուս» ՓԲԸ-ինը՝ 1,7 մլրդ դրամ։ Կառավարությունը շարունակելու է խրախուսել մարզերում բնակարանային նոր ծրագրերի իրականացումը»,- գրել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին այցելել է Սյունիքի մարզ՝ Երևան-Կապան ավիաչվերթով։ Փաշինյանի այցն աշխատանքային է։ Սյունիքի մարզում վարչապետին են ներկայացվել մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը և ընթացիկ ծրագրերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031