Նիկոլ Փաշինյանը Կապանում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ

Նիկոլ Փաշինյանը Կապանում այցելել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ վարչապետը սահմանապահ ուղեկալում ծանոթացել է ծառայողների համար ստեղծված պայմաններին:

Փաշինյանն օգոստոսի 17-ին Երևան-Կապան ավիաչվերթով այցելել էր Սյունիքի մարզ։

Սյունիքի մարզպետարանում վարչապետին ներկայացվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։ Վարչապետը Կապանում նաև ծանոթացել է բազմաբնակարան համալիրների ներդրումային ծրագրին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031