Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահը ներկայացրել է արտաքին քաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկումներին։

Պատգամավորների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակին, ընդգծել հումանիտար աղետի հաղթահարման նպատակով արտաքին և ներքին ներուժի համակարգված օգտագործման անհրաժեշտությունը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031