
Հայաստանում ԱՄՆ դեսպանը Ջերմուկում ծանոթացել է քաղաքի խնդիրներին ու առկա հնարավորություններին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ջերմուկ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դեսպան Քվինը տեղում ծանոթացել է քաղաքի խնդիրներին ու առկա հնարավորություններին։
Նա հանդիպել է համայնքի ղեկավարի և համայնքի ղեկավարի տեղակալի հետ և տեղի գործարարների հետ քննարկել տեղական տնտեսության ու զբոսաշրջության հետ կապված հարցերը։
«Դեսպան Քվինը տպավորված էր գեղեցիկ բնաշխարհով ու բնության գրկում ժամանցի ուշագրավ հնարավորություններով, որոնց շնորհիվ Ջերմուկը հայտնի է որպես սիրված զբոսաշրջային ուղղություն»,- ասված է հաղորդագրության մեջ։