ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքներով նախաձեռնվել են թվով երեք քրեական վարույթներ. նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Պետական վերահսկողական ծառայությունը այս մասին հաղորդագրություն է տարածել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը:
Հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վրացերենի ուսուցման առարկայական ծրագրերը՝ 8-րդ և 11-րդ դասարանների համար:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:
Հայաստանի դատախազությունը հայտնում է, որ Արարատի մարզի Զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետը ստացել է խոշոր չափերով կաշառք՝ զորակոչիկին զինվորական ծառայությունից ազատելու համար։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել հայկական զինված ուժերի կողմից իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած մեկ այլ հաղորդագրություն, թե հայկական զինված ուժերը սեպտեմբերի 4-ի առավոտյան կրակել են սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տաթև համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Կենտրոն վարչական շրջանի «Մանկական այգու» (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի) տարածքում առկա հողամասերի և շինությունների կադաստրային գործերը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։
հացի խնդիրը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ
Այս մասին հայտնումն ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ կիրառման տեսանյութ է հրապարակել: Այդ հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական քարոզչամեքենան սկսել է կեղծ լուրեր տարածել այն մասին, թե իբր ԱԹՍ հարվածից հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Հայտնում են ՀՀ ՊՆ-ից
Հանձնաժողովի նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության գիտության, մշակույթի և սպորտի, Ներքին գործերի նախարարությունների և այլ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են 3 և վիրավորվել 2 զինծառայողներ։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ։
Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ադրբեջանի կողմից հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ռազմական սադրանքի դեպքի առթիվ։
Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ նրանց զինծառայող որդիները շուտափույթ կապաքինվեն:
Ժամը 12:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է՝ հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Նախագահը նաև իր շնորհակալական խոսքն է հղել Կենտրոնական բանկի ներկա ու նախկին ղեկավարությանն ու աշխատակիցներին պրոֆեսիոնալ ու նվիրված գործունեության համար:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի անկախության 32-րդ տարեդարձի առթիվ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը կեղծ է։
Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։