Գուրգեն Արսենյանը Պորտուգալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է Հայաստանում Պորտուգալիայի դեսպան (նստավայրը՝ ք.Մոսկվա) Մադալենա Ֆիշերի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-պորտուգալական հարաբերությունների երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։

Դեսպան Արսենյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս ակնկալվող դերը տարածաշրջանում կոմունիկացիոն ուղիների զարգացման և դիվերսիֆիկացման հարցում, ընդգծել նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկու դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխշահավետ և սերտ աշխատանքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930