Շրջայցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել գրադարանի պատվո հյուրերի մատյանում:
Լիճ է բաց թողնվել Գեղարքունի իշխանի 231,732 հատ մանրաձուկ։ Սահմանվել է սիգի արդյունաբերական որսի չափաքանակը՝ 600 տոննա, կնքվել է 15 պայմանագիր։ Լճից դուրս է բերվել 919 խեցգետնորսիչ, լիճ է վերադարձվել 638 խեցգետին։ Երկարաձգվել է սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը, խստացվել է սիգի ապօրինի որսի քրեական և վարչական պատասխանատվությունը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75 %,
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել Մայր տաճարում, ծանոթացել տաճարի պատմությանն ու մշակութային ժառանգությանը, եղել է Մայր տաճարի ներսում առանձնացված հայ առաքելական եկեղեցու սրահում:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 4120 հա անտառածածկ տարածքներում առաջին անգամ իրականացվել են վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-կենսաբանական պայքարի աշխատանքներ (նախկինում դրանք կատարվել են քիմիական նյութերի միջոցով)։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շարքում՝ մարդկանց միջև շփումների, ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կարևորությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով նիստի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԵՄ անդամ մի շարք երկրների ԱԳ նախարարների և ԵՄ պաշտոնյաների հետ։
Ինքնաբացարկի դիմումն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, հետևաբար վերջինս նիստին չի մասնակցել։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։
Խոսելով տարածաշրջանային մարտահրավերների մասին՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու մասին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գործուղվում է Շվեյցարիա:
Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փաշինյանը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի բացման առիթով և նշել. «Այն, ինչ լսեցի քիչ առաջ, մի փոքր դառնացնող է, որովհետև հնչեց Դիլիջանի միակ մարզադպրոց արտահայտությունը: Այսինքն այս արտահայտությունը կարող է ցույց տալ ինքնին, թե մենք ինչ ծավալի խնդրի առաջ ենք կանգնած և ինչ խնդիրներ պետք է լուծենք, բայց իմ ասածը նրա մասին չէ, չեմ ակնարկում, որ դժվար է:
Հայաստանի քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 09:25-ին լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում:
Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։
Այցի ընթացքում նախագահը մասնակցելու է Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։
Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Սեդրակյանը և ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամ Նունե Պեպանյանը։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում 2023 թ. դեկտեմբերի 5-ից սկսվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացը: Գործընթացն ընթանում է բնականոն հունով, դեկտեմբերի 8-ի դրությամբ արդեն իսկ մաքսային ձևակերպում է ստացել մոտ 700 ժամանակավոր ներմուծված ավտոմեքենա: Ներկա պահին շահառուների կողմից պետական բյուջե է վճարվել մոտ 1 միլիարդ ՀՀ դրամ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական վարույթով պարզվել է՝ Ա.Գ.-ն 2019 թվականից, մի խումբ անձանց հետ, համապատասխան վարձատրության դիմաց, սկզբում՝ որպես թմրամիջոց տեղադրող, իսկ հետագայում՝ որպես պահեստապետ, իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է 2023 թվականի նոյեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ներմուծված և Տեսչական մարմնի կողմից զննվել և/կամ փորձաքննության ենթարկված եննթարկված սննդամթերքի ցանկը:
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Բարոունի հետ։
Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ։
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԹՀ արտաքին գերատեսչության պետական քարտուղար Մունիր Բին Ռջիբայի ղեկավարած պատվիրակությունների միջև անց են կացվել հայ-թունիսկական առաջին քաղաքական խորհրդակցությունները։
Դանիել Դանիելյանը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, որոնք պատմական խորը արմատներ ունեն:
1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ողբերգական օրերից մեկն է, երբ բնական աղետի զոհ դարձան հազարավոր մեր հայրենակիցներ, հարյուրհազարները մնացին անօթևան, երկրի տնտեսությունը հսկայական վնասներ կրեց: