Պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից ևս երկուս անձի ինքնություն, ովքեր սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են:
Քանի որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, վերոնշյալ որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մենք ծափահարում ենք ԵՄ-ին մեր համագործակցությունը խորացնելու հանձնառության համար եւ անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին, որոնք կարտացոլեն մեր համատեղ մոտեցումները:
Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:
Օրվա խորհրդով պայմանավորված` ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել պետության ստանձնած պարտավորությունը՝ ապահովելու յուրաքանչյուրի հավասար հիմունքներով հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը։
Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեր, այնպես էլ մեր երկրի բազմաթիվ բնակիչների համար:
36-ամյա տղամարդը նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, միջամտել է պաշտոնատար անձանց՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկների օրինական ծառայողական գործունեությանը։
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 29.5 մլն դրամով:
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից, պղնձի, ոսկու, մոլիբդենի, բազմամետաղների արդյունահանումից, ոլորտում առկա մարտահրավերներից, հանքերի շահագործման ընթացակարգերից, ներդրումային գործիքներից և առկա ռիսկերից։
Սևանա լճի լողափերից մեկը շահագործվել է առանց հանգստացողների անվտանգության ապահովման ծառայությունների մատուցման, ինչը հանգեցրել է 63-ամյա անձի ջրահեղձ լինելուն։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Վարդան Սարգսյանն անդրադարձել է Կառավարության խաղաղության օրակարգին՝ այս համատեքստում կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելությունները, ինչպես նաև կարևոր նպաստը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։
Միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու միաձայն որոշումը վկայում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի անվերապահ հավատարմության և կազմակերպության ու գործընկեր պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ լիակատար վստահության մասին։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի առիթով:
2024 թվականի մարտի 13-ին, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և բերման են ենթարկվել՝ 31-ամյա տղամարդ ու 28-ամյա մի կին։
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանել է հանրապետության տարածքում ռուսական «Միր» քարտերի սպասարկման հարցը։
Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցեր: Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ, Արդարադատության գնդապետ Արմեն Մարտիրոսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից և զբաղեցրած պաշտոնից։
Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով:
Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը, շարունակելով պայքարը մաքսային իրավախախտումների դեմ, օրերս բացահայտել է ծխախոտի ապօրինի ներմուծման խոշոր դեպք։
Արձանագրված խախտումներից 4 դեպքով 4 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 15․5 մլն դրամի չափով:
Հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է համատիրության նախագահի հետ վիճաբանած անձանց ինքնությունը, ովքեր նույն հասցեում բնակվող եղբայրներ են՝ ծնված 1993 և 1985թթ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, իսկ գազալցակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Փաշինյանը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։
Փաշինյանը Ոսկեպարում է
Ըստ նրա՝ կառավարությունները պետք է որոշակի քաղաքականություն որդեգրեն անգամ ամենափոքր տարիքի երեխաների վերաբերյալ, քանի որ ակնհայտ է՝ 0 կամ 1 տարեկանից երեխաները ստանում են կրթություն, նույնիսկ, լեզուներ են սովորում:
Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
Հանցածին դիրքորոշում ունեցող մի քանի կալանավորված անձ մարտի 15-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում չի ենթարկվել քրեակատարողական ծառայողների օրինական պահանջներին, ցուցաբերել է անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք վերջիններիս նկատմամբ՝ հորդորելով նաև այլ կալանավորված անձանց միանալ իրենց անօրինական գործողություններին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ մասի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քաղաքացին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել է: