Լիլիթ Մակունցը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր
Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դևիդ Վալադաոյի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։
Կողմերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։



