Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված, որպեսզի հստակ պատկերացում կազմվի, թե մենք ինչ ծավալի աշխատանք ենք կատարելու այդ գործընթացն իրականացնելու համար, և աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոյեմբերի 19-ի հայտարարությամբ արտահայտել է մտահոգություններ, որոնց վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր պարզաբանումներ է ներկայացրել դեռևս սեպտեմբերին:
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ:
Նոյեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրելԱսկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:
Պետք է նշեմ, որ քննարկումների արդյունքում մենք ընդհանուր հայտարարի չենք եկել: Այն անհանգստությունները, որոնք կապված են դասախոսների ապագայի հետ, մարդկային տեսակետից լիովին հիմնավորված են, սակայն պետք է վստահեցնեմ, որ դրանք անհիմն է:
Դեղահատերի և դեղափոշու արտաքին զննման, սպեկտրոսկոպիկ անալիզի և քրոմատոգրաֆիկ տվյալների համաձայն` դրանք չեն տարբերվում իսկականից, սակայն թե առաջնային, թե երկրորդային փաթեթավորումները և ներդիր թերթիկները կեղծված են:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 17.06.2003թ. N 213-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետի համաձայն` կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի վարձատրությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքով:
Նոյեմբերի 20-ին ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը եւ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեցին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին։
1989 թ. ծնված Մհեր Ե.-ն և նրա ընտանիքի անդամները, ժամը 20.30-ի սահմաններում հրկիզել և ոչնչացրել են իր անասնագոմի հարևանությամբ գտնվող 30.000 հատ խոտի հակերը` պատճառելով 30.000.000 դրամի նյութական վնաս:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Նախարարը շնորհավորել է տիկին Ծառուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ և բարձր է գնահատել նրա ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում. «Ցանկանում եմ, որ երկար տարիներ ապրեք Աստծո օրհնությամբ և հովանավորությամբ` ի փառս մեր ազգի և Ձեր ընտանիքի»,- շնորհավորական խոսքում նշել է նախարարը:
Արարատի մարզում հարկ վճարողների սպասարկման հերթական ժամանակակից սրահն է այսօր ներկայացվել հարկատուներին. գործարկվել է Արտաշատի տարածքային հարկային տեսչության նորաոճ սպասարկման կենտրոնը:
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրով հիմնանորոգվել են Կոտայքի մարզի Գառնի, Ալափարս, Գեղաշեն համայնքների ամբուլատորիաները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է խորհրդարանական հարցերով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տակաո Մակինոյին:
Միջոցառման օրը Հյուսիսային պողոտայում կտեղադրվեն հատուկ դեկորացիաներով տաղավարներ, որոնք կպատկերեն կյանքը` ծխախոտի կործանարար ազդեցութան ուղեկցությամբ և` առանց դրա:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով առկա իրողությունները և բանակցությունների լիարժեք ձեւաչափի՝ նրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական և ուղղակի մասնակցությամբ, վերականգման պայմանով
Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին:
Թիվ ԿԴ3/0360/02/10 քաղաքացիական գործով կայացրած դատարանի վճիռը ի կատար ածելու պարտականությունը կատարելիս ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողը պարտապան Է.Մ.-ին պատշաճ կերպով ծանուցել է իրեն և իր ընտանիքի անդամներին համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին:
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
Ելույթներով հանդես են եկել ֆրանսահայ «Արարատ», «Նաիրի» և «Նավասարդ» պարի համույթները և երգիչ Վիգեն Դարբինյանը, որոնք լեփ-լեցուն դահլիճին ներկայացրել են հայկական երգն ու պարը:
Ավստրիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Նախագահ Հայնց Ֆիշերի հետ: Քննարկվել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցեր:
Նոյեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:
«Տոտո գրուպ»-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք մեծապես հետաքրքրված են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ են երկկողմ համագործակցության:
Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով:
Նոյեմբերի 19-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հունաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, պաշտոնատար այլ անձինք։