«Գլորիան» աշխատում է տոլինգային ռեժիմով, իտալական «Սարտիս» ֆիրմայի պատվերով կատարելով կարի ծառայություններ և ամբողջ արտադրանքն առաքելով Եվրամիության երկրներ: Ընկերությունը զգալի դեր է խաղում Լոռու մարզի զարգացման մեջ. ֆաբրիկայի աշխատակիցների 90 տոկոսը կանայք են:
Չնայած Կոմիտասի անգնահատելի մեծ դերին՝ նրա ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմակերպությունների՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվներում և պահոցներում:
ՕԵԿ քաղաքական խորհուրդը ընդգծել է, որ կուսակցությունը շարունակելու է հետևողական պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի խնդրի լուծմանը հասնելու և շղթայական թանկացումներ թույլ չտալու համար:
2014 թվականի հուլիսի 16-ին «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 37-ում հրատարակվել է և հրատարակման հաջորդող 10-րդ օրը ուժի մեջ կմտնի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորմամբ.
Աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին հանդիպում ունեցավ Եվրոպական միությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքները:
Հուլիսի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը կատարեցին Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Այրին դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել իր իրավունքների պաշտպանության հարցում: Օմբուդսմենը գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պարզել է, որ քննիչը լրացուցիչ բացատրություն չի վերցրել ազատամարտիկի այրուց, հարցաքննել է միայն կեղծ տեղեկություններ հաղորդելու մեջ կասկածվող մարդկանց, չի նշանակել դատագենետիկական փորձաքննություն: Պաշտպանը գործում հայտնաբերել է մի շարք այլ խախտումներ և անտեսված հակասություններ ևս:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզում ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության հանդիսավոր բացման արարողությանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ծրագրերի կառավարման և իրականացման ոլորտում գործող «Գլոբալտեք» («Globaltec») միջազգային ընկերության փոխտնօրեն Մանուել Վալդեսին:
«Ընդամենը 5 տարի առաջ տաքսիների կայանման համար նախատեսված հատուկ տարածքներ մայրաքաղաքում առհասարակ չկային: Եվ այս նոր 25 վայրերի հատկացմամբ, ըստ էության, մայրաքաղաքում կունենանք նման 110 կայանատեղ: Սա խոսում է հարցի նկատմամբ մշտական ուշադրության ու հետևողականության մասին և տաքսիների վարորդների կողմից կայանատեղիների վերաբերյալ բարձրացվող հարցը, կարծում եմ, որոշակի առումով կարող ենք լուծված համարել»:
Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլի շրջանակներում ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գևորգ Դանիելյանն ու Գրիգոր Մուրադյանը հուլիսի 21-ին այցելել են Իջևան քաղաք: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկմանը մասնակցել են մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք:
Հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ:
«Երկու տարին մեկ կամ որոշակի այլ պարբերականությամբ այդ դասակարգումները պետք է վերանայվեն, մշակվեն չափորոշիչներ, ինչպես նաև տպագրվեն համապատասխան մասնագիտական ուղեցույցներ»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության Շահումյանի շրջբաժին է ստացվել Ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ ս.թ. հուլիսի 8-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Շափլար» կոչվող տեղամասում տեղակայված անասնաֆերմայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատած Շահբազ Ջալալօղլի Գուլիևը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:
Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Շափլար» կոչվող տեղամասում տեղակայված անասնաֆերմայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատած Շահբազ Ջալալօղլի Գուլիևը (ծնված 1968թ., բն. է Ադրբեջանի Հանրապետություն, Միրբաշիրի շրջան գ. Կապանլը): Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումը առաջնահերթություն է՝ նոտարական համակարգը պետք է իրավունք և հնարավորություն ունենա կանոնակարգելու, կառավարելու և գնահատելու համակարգը և ձեր գործունեության առանձին ուղղությունները:
Խոսելով տնտեսության զարգացման հիմնական ուղղությունների մասին` ԼՂՀ գործադիրի ղեկավարն անդրադարձել է հատկապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին:
«Մարզերի բուժհաստատություններում հիմնականում առկա են կադրային և նյութատեխնիկական հագեցվածության խնդիրները: Նախարարությունը ամեն ջանք կգործադրի` աջակցելու կադրերով ապահովմանը, սակայն այս գործում ավելի մեծ անելիքներ ունեն հենց բուժհիմնարկները, համայնքները և մարզպետարանը»:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հուլիսի 21-ին, Լիոնում ներկա կգտնվի ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։
Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, մայիսի վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով պարգևատրել է ժամկետային զինծառայող Ռուզվելտ Թորոսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը ուսումնասիրությունները սկսել է իրականացնել «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցից:
Մենք ցնցված ենք տեղի ունեցած ողբերգությամբ՝ քաղաքացիական ինքնաթիռի կործանմամբ, որի հետևանքով 298 մարդ է զոհվել։ Մեր վշտակցությունն ենք հայտնում բոլոր անմեղ զոհերի հարազատներին, բոլոր այն երկրներին, որոնց քաղաքացիները ողբերգության հետևանքով կորցրել են իրենց կյանքը։
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նիդերլանդների Թագավորին, վարչապետին ու Մալայզիայի Սուլթանին, զոհվածների հարազատներին և բարեկամ Նիդերլանդների ու Մալայզիայի ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն, տոկունություն և ոգու արիություն։
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը:
Օգոստոսի 1-ից սայտոտեկը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Այդ մասին նախարարությունը տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։