Դպրոցը նպատակ ունի դառնալ միջազգային ասպարեզի ճանաչված հաստատություն, որն իր ծառայությունները կմատուցի ոչ միայն հայ ուսանողներին, այլև անգլերեն՝ օտարերկրյա քաղաքացիներին:
ՀՀ գլխավոր դատախազությունը, կարևորելով քրեական գործերի քննության ընթացքում կողմերի իրավունքների պաշտպանությունը և օրինականության նկատմամբ հսկողությունը, հիշեցնում է, որ այդ իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է նախնական քննության տվյալների գաղտնիության ապահովումը: Նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը կարող է վնասել կողմերի օրինական շահերին ու իրավունքներին, խոչընդոտել քրեական գործի քննությանը, հանցագործության բացահայտմանը:
2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին («ԳԾԻԳ» ՊՀ) ամրակցված «ՎԱԶ 21214-126-20» մակնիշի 870 ՕԼ 64 պետհամարանիշով ավտոմեքենային է բախվել քաղ. Վարդան Պետրոսյանի կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան լիովին շարքից դուրս է եկել և դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի: Տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Եվրոպական Ժողովրդական Կուսակցության արտաքին հարաբերությունների քարտուղար Նիկոլա Բրիեկիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ՕԵԿ գրասենյակից:
Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն ոչ միայն գաղափարախոսական և ռազմավարական, այլև մարտավարական տարբերություններ կենսական շատ հարցերի մասին: Եվ Ազգային ժողովը հենց այդ ամբիոնն է, որտեղ պետք է հնչեցվեն հենց այդ տարբերությունները: Ես շնորհակալ եմ այն անձանցից, ովքեր հետևողականորեն փաստարկեցին իրենց առաջարկները, ինչպես նաև հնարավորություն տվեցին ինձ և կառավարության մյուս ներկայացուցիչներին առավել հստակ և դյուրացված ներկայացնել մեր տեսակետներն ու մոտեցումները:
Այդ նպատակին է ծառայում Ս.Սարգսյանի և Ռ.Քոչարյանի անձնական օգտագործման և նեղ խմբակային շահերին սպասարկող կուսակցությունները ընդդիմադիր դաշտ մղելու գործընթացը, իսկ իրենց կողմից չվերահսկվող ուժերին՝ իրական ընդդիմությանը, լուսանցք մղելու փորձերը: Այդ նպատակի համար օգտագործում են գրեթե ամբողջովին իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-երը՝ իրականացնելով քարոզչություն գեբելսյան մեթոդաբանությամբ:
Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր դպրոցականներին ՀՀ կառավարություն՝ 2013-2014 թթ. ուստարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում տարբեր առարկաներից ցուցաբերած խորը գիտելիքների համար նրանց շնորհավորելու և պարգևատրելու նպատակով:
Այսօր մեկնարկեց Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը, որի մասնակիցներին ողջունեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր նախկին որոշումներից մեկում, որպեսզի ապահովի մինչև 2014թ. հունվարի 1-ը ծնված 1890 առաջին և երկրորդ երեխայի համար 50 հազար դրամ, 355 երրորդ և հաջորդ երեխաների համար՝ 430 հազար դրամ միանվագ նպաստի բնականոն վճարումը ընդհանուր առմամբ մոտ 250 մլն դրամի չափով:
Փաստաթղթում 2013թ. մակրոտնտեսական կայունությունը խաթարող ներքին և արտաքին ռիսկերից առանձնացվել է համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական աճի տեմպի դանդաղումը, էներգակիրների թանկացումը, օտարերկրյա և ներքին ներդրումների կրճատումը, վարկավորման աճի տեմպի դանդաղումը, որոնք իրենց դերն են ունեցել գնաճի կառավարելիության հարցում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Քրմոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Կարեն Նազարյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրո Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն):
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ: Ձեր ստեղծագործություններն ու հայրենասիրական կեցվածքը սերնդեսերունդ ոգևորել ու հիացրել են միլիոնավոր մարդկանց:
Դուք մեծ արվեստագետ եք, մեծ հայ և մեծ մարդ: Յուրաքանչյուր հանդիպումը Ձեզ հետ մեզ համար տոն է: Մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք և վայելում ենք Ձեր ներկայությունը, Ձեր երգն ու խոսքը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մեծանուն երգչուհի Լին Դուրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել երգչուհու հարազատներին, գործընկերներին և մերձավորներին:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ՀՀ Կենտորնական բանկի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր փորձառությունն ու գիտելիքները այսուհետ ևս կծառայեն Հայաստանի ֆինանսական ռեսուրսների ամրապնդմանն ու հարստացմանը և այդ ոլորտում կգրանցվեն նոր ձեռքբերումներ: Արժանիորեն եմ գնահատում Ձեր ներդրումը Արցախի բանկային համակարգի զարգացման գործում, ինչի շնորհիվ է նաև, որ ԼՂՀ տնտեսությունը շարունակում է առաջ ընթանալ` չնայած տարբեր դժվարություններին:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Սերյոժայի Հայրապետյանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազ:
Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, սույն թվականի մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը:
Այս պահից սկսած Հայաստանում վերացվում է ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագրերի (վիզաների) տրամադրման համար հարցազրույց անցնելու պարտադիր պահանջը մինչև 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաև արտոնագիրը երկարաձգելու որոշ դեպքերում:
Դատական դեպարտամենտի կողմից օրենքի նման խախտման արդյունքում տուժում են մարդիկ, ինչը պարզապես անթույլլատրելի է:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 20-ին հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը մայիսի 20-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների՝ Արցախ այցելած խմբին՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի զարգացմանը և Հիմնադրամի կողմից կատարված աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներին այլ կալանավորված անձանց հետ մեկ խցում պահելու դեպքերը բացառելու ուղղությամբ:
Մայիսի 20-ին տեղի է ունեցել Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանի եւ ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
Հաշվի առնելով հանրության՝ օբյեկտիվ, անաչառ և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը` հայտնում ենք. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և թույլ տրված խախտումները վերացնելու ուղղությամբ առաջարկ ներկայացնելու մասին» որոշում, որը փորձ է արվել հանրությանը մատուցել «սկանդալային» վերնագրով:
«Սա Սամսունգ ընկերության մի փորք նվերն է Հայաստանի կրթական համակարգին, որը համարվում է սիրված ապրանքանիշ Հայաստանում»:աՍա համաշխարհային լավագույն և ամենաժամանակակից կրթական տեխնոլոգիան է, որն այսօր հասանելի է ընդհանրապես որևէ դպրոցում: Ուրախալի է, որ Հայաստանում առաջին գերժամանակակից համակարգչային լսարանը բացվեց հենց Գյումրիում և հանրապետության լավագույն դպրոցներից մեկում:
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին: