Նոյեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:
«Տոտո գրուպ»-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք մեծապես հետաքրքրված են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ են երկկողմ համագործակցության:
Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով:
Նոյեմբերի 19-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հունաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, պաշտոնատար այլ անձինք։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները:
Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը:
Նոյեմբերի 18-ին մեկօրյա աշխատանքային այցելությամբ Մոսկվա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Հաշվարկի վերլուծությունը ի սկզբանե տարվում է մեկ այլ հարթություն։ Օրինակ, նշվում է պետական քաղաքականության բացակայության մասին, բացարձակ անհիմն հայտարարվում է 100 դրամի պարագայում 10 տոկոս և ավելի շահութաբերության մասին, իսկ ներկայացվող հիմնավորումները հաճախ այնքան են հեռու իրատեսական լինելուց, որ այդպես կարելի է մի քանի անգամ հաշվարկել և ամեն հաշվարկի արդյունքում ծառայության գինը իջեցնել ավելի հաճելի՝ օրինակ 70 կամ 50 դրամ վարձաչափի։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց մարզերում առողջապահական հաստատությունների ֆինանսական վիճակին վերաբերող հարցեր:
ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման խնդրին, նախ հանձնարարել է ծանուցումներ ուղարկել մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կառույցներին՝ իրենց տնօրինած շինությունների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու համար հարմարեցնելու պահանջով:
Երախտագիտության խոսքով հանդես եկան նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Արթուր Չիլինգարովը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հանդես է եկել ազգային համախմբման կոչով՝ առաջարկելով կենտրոնացնել համայն հայության ջանքերը և աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք զգում են վերարտադրողական բժշկության կարիքը.
Նոյեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաները հանդիպեցին ՀՀ Նախագահին առընթեր՝ Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին՝ վաստակաշատ ազգային ու պետական գործչի 80-ամյա հոբելյանի առթիվ: Վլադիմիր Մովսիսյանին շնորհավորելով տարեդարձի կապակցությամբ՝ ոստիկանության պետը բարձր գնահատեց նրա վաստակն ու ներդրումը հայոց պետականության վերահաստատման և պետության զարգացման, ինչպես և ոստիկանության հետ սերտ ու արդյունավետ […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
Նոյեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկա գտնվեցին Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային նախարարության դեպարտամենտների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպայի, Կենտրանական Ասիայի, Եվրոպայի Խորհրդի և Շվեյցարիայի Համադաշնության ԵԱՀԿ-ում 2014թ. նախագահության հարցերով պատասխանատու Արթուր Մաթթլիի հետ…
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Բորիս Էյֆմանին:
Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF) 33-րդ գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Փարիզի քաղաքապետ, ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն քննարկել են ինչպես Ասոցիացիայի, այնպես էլ Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին:
Ցուգիո Մակիմոտոն ողջունել է ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբարելու հանգամանքը և նշել, որ այդ բնագավառն այսօր համաշխարհային տնտեսության առաջնային ուղղություններից մեկն է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին առանձնազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Օմբուդսմենների համագործակցության արդյունքում Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը հերքեց Ադրբեջանի կողմից տարածած ապատեղեկատվությունը:
Աբովյան 21 շենքին հարակից հատվածում գտնվող վերգետնյա շինություններն ապամոնտաժելուց հետո տվյալ տարածքում առկա ստորգետնյա հատվածը նախատեսվել էր վերակառուցել և շահագործել որպես ստորգետնյա հասարակական զուգարան:
Նախագահը շարահրապարակում անձնակազմին ողջունելուց հետո, զրուցել է զինվորների և սպայական կազմի հետ, այնուհետ դիտել հետախուզական վաշտի ցուցադրական պարապմունքը:
Փոփոխություն և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում, ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի «Գրեք նամակ» և էլեկտրոնային կառավարում (e-gov.am) «Գրեք նամակ կառավարությանը» բաժիններից ՀՀ կառավարության աշխատակազմ և այլ մարմիններ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ նույնականացման քարտի միջոցով ուղարկված նամակները (այդ թվում` ստացված կարծիքները, առաջարկությունները, բողոքները) կառավարության աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ են մուտքագրվում ավտոմատ կերպով: