![](/banners/BeFunky-design.jpg)
Ստեփանակերտի հուշահամալիրում անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված խորհրդանշանական միջոցառում է կազմակերպվել
![](https://168.am/wp-content/uploads/2019/06/Anhayt_koracneri_or@_29.06.19.5d1720fd945b1.jpeg)
Հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված խորհրդանշանական միջոցառում է կազմակերպվել Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, հանրային լայն շրջանակի ներկայացուցիչներ:
Արարողության ժամանակ անդրադարձ է կատարվել արցախյան գոյապայքարի տարիներից անհայտության մշուշի մեջ թաղված ազատամարտիկների ճակատագրերին, վերջիններս և նրանց հարազատների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի և հասարակական կազմակերպության գործունեությանը, շեշտվել, որ տարիների հետ որոնողական և հարակից մյուս ծրագրային գործընթացները պետք է իրականացնել առավել հասցեական:
Վերջում Արցախի թեմի առաջնորդի կողմից իրականացվել է օրհնության կարգ՝ ի հիշատակ զոհված և անհայտ կորած ազատամարտիկների:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն