Մեկնարկել է Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի եզրափակիչ նիստը (ուղիղ)

Այսօրվա նիստին ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ հանդես կգա ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:

Հարակից զեկույցով հանդես կգան Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը, գլխադասային հանձնաժողովի և պաշտպանության, անվտանգության ու օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները:

Հաշվեքննիչ պալատի 2018 թ.-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում կներկայացնի Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը:
Այսօրվա նիստին Խորհրդարանը կքննարկի նաև օրենսդրական մի շարք նախագծեր`

1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» (երկրորդ ընթերցում)

ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյան

2. 1) «Սեյսմիկ պաշտպանության մասին»

2) «Տեղական ինքնակա­ռավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյան

3. «Պետական գույքի մասնավորեցման 2019-2022 թվականների ծրագրի մասին» (երկրորդ ընթերցում)

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյան

4. 1) «Կուտակային կենսաթոշակների մասին»

2) «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին»

3) «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

4) «ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

5) «ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»

6) «ԱՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

7) «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

8) «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

9) «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

10) «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

11) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

12) «Սնանկության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)

ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյան

5. «Հանրաքվեի մասին» (երկրորդ ընթերցում)
ԱՀ արդարադատության նախարար Արթուր Դանիելյան

6. «Կուսակցությունների մասին» (առաջին ընթերցում)
ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյան

7. 1) «ԱՀ ընտրական օրենսգիրք»

2)«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

3)«Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

4) «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»

5) «ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

6) «ԼՂՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

7) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

8) «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

9) «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում)

ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյան

8. 1) «ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

2) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

3) «Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

4) «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

5) «Քաղաքաշինության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

6) «Սնանկության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

7) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

8) «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

9) «Տեղական տուրքերի և վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյան

9. 1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին»

2) «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

3) «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում)
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյան

10. «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյան

11. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյան

12. «ԼՂՀ պատվավոր կոչումների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյան
Հարակից զեկուցող՝ ԱՀ Նախագահի ներկայացուցիչ, ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյան
Այսօրվա նիստին նախատեսվում է նաև ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացակարգ:

Նիստի վերջում կլինեն պատգամավորական հայտարարություններ:

Տեսանյութեր

Լրահոս