Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շփման գծում իրադրության կայունացման համար:
«Չեմ կարծում, որ Հարավային Կովկասի հարցը հանդիպման ընթացքում ընդհանրապես արծարծվի, ինչը ցավալի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց վտանգավոր վիճակում է»:
«2016թ. մեր մակրոտնտեսական և ընդհանրապես՝ տնտեսական միջավայրի վրա պատերազմն ի՞նչ ազդեցություն է թողել։ Չեք կարծում, որ սա պետք է լիներ մեր վերլուծության թիվ 1 խնդիրը՝ նաև ռազմավարական առումով։ Մեր տնտեսությունն ինչքանո՞վ է պատրաստ իր վրա կրել պոտենցիալ և անխուսափելի պատերազմի բեռը»։
Հարցին` արդյոք այս պայմաններում կկայանա՞ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը, Է. Նալբանդյանը պատասխանեց. «Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից` թե՛ ԱԳ նախարարների, թե՛ ամենաբարձր մակարդակով»: Նա հիշեցրեց, որ հանդիպումը նախատեսվում է հուլիսին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
«Ակնհայտ է, որ Բաքվում կան ազդեցիկ ուժեր, որոնք հետաքրքրված չեն, թեկուզև՝ առերևույթ, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացով և նման կերպ փորձում են ցույց տալ իրենց ուժն ու անհանդուրժողական դիրքորոշումը հայկական կողմերի հանդեպ։ Սակայն ես կարծում եմ, որ այդ ուղին անհեռանկարային է և միայն կարող է առաջացնել պատասխան գործողություններ, որոնք, որքանով ես կարող եմ դատել, ԼՂՀ կողմը ձեռնարկել է՝ ոչնչացնելով հակառակորդի կրակակետը»։
Մինսկում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում քննարկվել են ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտություններն ու դրանց լուծման ուղղությամբ քայլերը:
«Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանն անձնատուր չի եղել, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը միշտ կա»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը։
Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում, տեղակայված կրակակետերից։
«Ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անկանխատեսելի հետևանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից և հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ, մանավանդ, որ նման մոտեցումը բխում է երկու ժողովուրդների շահերից»:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հեռախոսազրույցներում խոսել է հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած սադրանքի և դրա հետևանքների մասին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ապրիլյան պատերազմի առաջին ժամերին ադրբեջանական ԶՈւ չսադրված հրետակոծության հետեւանքով սպանվեց հայ երեխա՝ Վաղինակը։ Անգամ պատերազմի ամենաթեժ պահին երեխայի մարմնի դաժան լուսանկարները չհրապարակվեցին։
Այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական «հզոր» բանակի ասկյարը հայկական ուժերի դեմ կիրառելով ռեակտիվ հրթռահրետանային կայանք, թիրախավորեց ոչ այլ ում, քան հենց երկու տարեկան աղջնակին…
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ՊԲ 3 զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում:
Նախագահը ստորագրել է օրենքներ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության լարման վերաբերյալ:
Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը որևէ ռազմավարական նպատակի չի հասել. «Պարզապես ամեն անգամ օգտագործում են տարբեր զինատեսակներ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ իրենք ահաբեկիչներ են»։
Ուշադրություն դարձրեք էկրանին ֆիքսված ժամանակացույցին: Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին Ստեփանակերտում մասնակցել է Աննա Դերձակյանի «Իմ սփռված մեծ ընտանիք» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին:
«Չի բացառվում, որ դա ապատեղեկատվություն լինի: Բայց ասեմ, որ Արցախի օդային տարածքով կամ դրան շատ մոտ իրականացվում են մի շարք միջազգային չվերթներ: Եվ չի բացառվում, որ Ստամբուլից ևս ինչ-որ չվերթներ լինեն: Օրինակ, Երևանից Լիբանան, Փարիզ, Երևանից Գերմանիա, Ավստրիա և այլն, բոլոր չվերթները իրականացվում են Թուրքիայի տարածքով: Ես կարծում եմ, որ մենք չպետք է սա շահարկենք»:
Հուլիսի 4-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի՝ հնձի ենթակա 58 հազար 64 հեկտար ցանքատարածություններից հնձվել է շուրջ 32 հազար 44 հա-ը, որից 9219 հա ցորեն, 22 հազար 806 հա գարի և 20 հա հաճար: Հնձվել է նաև 232 հա հնդկացորեն:
Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հուլիսի 3-ին Վիեննայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի, ԵԱՀԿ Ավստրիայի նախագահության դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ քարտուղարության հետ:
«2017թ. նոյեմբերին սպասվող ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հանդեպ իր չեզոք դիրքով Ռուսաստանը բոլորին ցույց կտա, որ նա չունի modus operandi՝ «շունը՝ խոտի դեզի վրա». այն ամենը, ինչ չի սպառնում իր շահերին, ամեն ինչ, ինչը դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ օգտին է, պետք է հավանության արժանանա Մոսկվայի կողմից»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում ավարտական վկայականներ է հանձնել համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին եւ հանդես եկել այնտեղ ելույթով:
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
«Ինչո՞ւ է Ադրբեջանն իրավունք վերապահում հրաժարվել այս կամ այն գործելակերպով ֆիքսել հրադադարի խախտումը, որովհետեւ դա իր պետական իրավունքի ներքո է, նա է որոշում՝ թույլ տա, թե չտա այս կամ տեխնիկայի ներդրումը, իսկ այս առաջարկությունը թույլատրելի է միջազգային իրավունքով, եւ դա չի կարող արգելել ոչ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը»-,-նշեց նա:
Անդրադառնալով ռուսական զենքի հերթական խմբաքանակի մատակարարմանն Ադրբեջանին` Ա.Աշոտյանը հայտարարեց, որ Հայաստանի համար զենքի մատակարարման ցանկացած դեպք մտահոգիչ է, հատկապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու և ռազմատենչ հայտարարությունները, քաղաքականությունը.
«Առաջին գծում իրավիճակը բավականին հանգիստ է: Կարծում եմ՝ այս մեկ տարվա ընթացքում լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի զինված ուժերի ղեկավարությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ ավելացնելով, որ այս օրերին սահմանում որևէ լարվածություն չկա: