Բաժիններ՝

Խորհրդակցություն` Արցախի ոստիկանությունում

Ընթացիկ տարվա 2-րդ կիսամյակում, ԱՀ ոստիկանության ղեկավարության մոտ անցկացվելիք օպերատիվ խորհրդակցության պլանի համաձայն սույն թվականի նոյեմբերի 14-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պատասխանատուների հետ:

Խորհրդակցության օրակարգը նվիրված էր ՊՊՎ ծառայողների ծառայողական և կատարողական կարգապահության բարձրացման ուղիներին:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ՊՊՎ պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Բաբայանը, ով մանրամասնորեն ներկայացրեց օրակարգի վերաբերյալ վերլուծականը:

Ոստիկանության պետի տեղակալը կարևորելով ոստիկանության՝ մասնավորապես ՊՊՎ ծառայողների ընդհանուր կարգապահության բարձրացման հրամայականը, հստակ մատնանշեց դրանց արդյունավետության ուղիները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս