Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Իմ քայլը» և «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների պատվիրակություններին՝ Հովհաննես Ղազարյանի և Ժիրայր Էդիլյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ Համահայկական խաղերի բացման ժամանակ իր արած հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ եւ մասնակցել այնտեղ կապիտալ վերանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արարողությանը:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում մասնակցել է Արցախյան մեղրի փառատոնին:
Խաչվերաց տոնին՝ սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողություն:
«Բանակցային գործընթացում պետք է տաս ու վերցնես, և, եթե ինչ-որ բան ցանկանում ես մյուս կողմից, ապա պետք է առաջարկելու բան ունենաս: Կարծում եմ՝ ներկայումս Ադրբեջանն ասում է. «Իսկ ի՞նչ կստանանք, եթե մենք անենք մի բան, որը չենք ցանկանում անել»: Այսինքն՝ կա գին, որը պետք է վճարել այդ կարևոր քայլի դիմաց: Բայց դա երկու կողմերի գործն է»:
Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա ընթացքում Արցախի տարածք են ներմուծվել 11.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1 մլրդ դրամով կամ 10.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Վալյոկայի հիշողության մեջ դաջվել են պատերազմի զարհուրելի տեսարանները։ Հիշում է, թե ինչպես են ազատագրած տարածքների գյուղերից մեկում հայտնաբերել ծառից կախված երկու հայի՝ մաշկահան արած, խոշտանգած սուր-կտրող գործիքի ծակոցներով, գետնին թափված գյուղացի տարեցների դիեր…
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն վարչապետ Փաշինյանի մտադրությունների հարցում: Ես գիտեմ, որ Բաքվի ամենաբարձր իշխանությունները ցանկանում են առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը…»:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 13-ին չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ձերբակալվածների պահման վայր և ՊՆ ռազմական ոստիկանություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հանրապետության 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ՝ կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ:
Ստուգմամբ զբաղվում ԱՀ քննչական կոմիտեն:
Քննարկվել են հարցեր կապված կադրային քաղաքականության, բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման հետ:
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի պատգամավորների պատվիրակությանը` Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:
Այսօր Արցախի հերոս Սամվել Կարապետյանը պաշտոնաթող գեներալ է: Սակայն նրա մարտական ուղին շարունակվում է հայրենապահպանության մեկ այլ ճակատում: Նա ղեկավարում է երեկվա պատերազմի մասնակից հազարավոր ազատամարտիկների մավորող հասարակական կազմակերպություն, որը մշտապես եղելէ, կա ու կլինի պատրաստակամ հարկ եղած դեպքում կրկին կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ:
Արցախի ՏԻՄ ընտրություններում բառացիորեն խայտառակ իրավիճակում է հայտնվել «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Այդ կուսակցության Արցախի համակարգող, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավար Գրիգորյանը, որն իր հայրենի Բերքաձոր գյուղում կրկին առաջադրվել էր և միակ թեկնածուն էր, 20 կողմ և 60 դեմ քվեների տարբերությամբ՝ ջախջախիչ պարտություն է կրել։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին եւ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեջբերում Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միության» գնահատականից.
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման առթիվ: