ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն օրերս դիմել էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի խմբակցության բոլոր պատգամավորների այս ամսվա աշխատավարձը փոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին։
Գերմանիայի և մի շարք այլ երկրների մշակութային հաստատությունների, գիտական կենտրոնների ղեկավարներ, քաղաքագետներ, լրագրողներ ու արվեստագետներ բաց նամակ են հղել Բունդեսթագի պատգամավորներին:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի եւ իմ բարեկամ, Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կլեմենտև. «Եթե Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղն ընդամենը ամբիցիաների, ապա հայերի համար՝ կյանքի հարց է։ Տարածաշրջանում իսլամիստ ահաբեկիչների առկայությունը վտանգ է։ Համոզված եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»»:
«Латвийские вести» շաբաթաթերթում հրապարակվել է Լատվիայի Սաեյմայի (խորհրդարան) քարտուղար, Լատվիայի խորհրդարանում Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների խթանման խմբի ղեկավարի տեղակալ Անդրեյս Կլեմենտևսի նամակը՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ագրեսիայի վերաբերյալ:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ապշելու բաներ այս պատերազմում շատ եղան ու կլինեն։ Ապշելու հերոսություններ ու քաջագործություններ։ Նման ապշելու և հպարտանալու շարքից է նաև կին զինծառայողների սխրանքները որոնց մասին դեռ կպատմենք»։
168 TV ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտության առումով հաջողվել է բոլոր գործընկերներին հասցնել այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանն ահաբեկչական ներուժ է օգտագործում, հետևաբար՝ սնուցում է միջազգային ահաբեկչությանը:
Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
«Ահաբեկիչներն օգտագործում են իսրայելականն զենք, իսկ Իրանն այդ հարցում շատ զգուշավոր է». Անդրանիկ Քոչարյան
«Շրջանների վերադարձի մասին խոսելը դառնում է աբսուրդ». Անդրանիկ Քոչարյան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը երեկ հայտարարել էր, որ հինգշաբթի օրը Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կանցկացվեն` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից ջանքերի շրջանակներում: Այս մասին https://168.am/2020/10/07/1382565.html հաղորդել էր Reuters-ը:
Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ։
Նիկոլ Փաշինյանը կեսգիշերն անց զանգահարել է առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցել հրամանատարների, զինվորների հետ։
«Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց»։
Ստեփանակերտի գիշերային հրետակոծության հետևանքները
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ «Արցախի ՊԲ-ն շարունակում է ճշգրիտ խոցումները»։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3310843988951738
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արթուր ջան, խոսքեր չունեմ ուղղակի ասելու։ Ինչերի միջով անցար։
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոսիին հրացանի մասին երգ երգելով ու սմերչով թուրքի անհայտ հերն անիծող հայ զինվորին ոգևորող նոր երգեր ու բանաստեղծություններ են պետք։ Մեր կոմպոզիտորներին, գրողներին խնդրում եմ գործի անցնել»։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փախուստը ոմանց համար ազգային սպորտաձև է, ուղղակի մի քիչ տաքանալ է պետք…»։
Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ: Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը։
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Ալիեւը տեղեկատվական բլոկադայի է ենթարկել իր ժողովրդին, գաղտնիք չէ: Ընդ որում, այդպես է ոչ միայն հիմա, այլեւ ընդհանրապես: Սակայն կեղծիքների, ակնհայտ ապատեղեկատվության տարածման առումով այս օրերին թշնամական պետության ղեկավարն ու իր կլանը նորանոր «բարձունքներ» են նվաճում, որպես կանոն՝ մարազմատիկ ու անհեթեթ «հիմնավորումներով»: Խոսքը հատկապես վերաբերում է ադրբեջանական բանակի իբր հաջողություններին, այն դեպքում, երբ հազարավոր զոհեր ունեն, երբ կործանիչ հակահարվածներ են ստանում, երբ զենքի, զրահատեխնիկայի ահռելի կորուստներ ունեն: Փորձագետների տպավորությամբ, բացի սեփական ժողովրդին խաբելուց, այստեղ կարող է երկու այլ պատճառ լինել:
Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի»։
Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2016-ի մայիսին Արցախում առիթ ունեցա զրուցել դաշնակցական կամավորականների հետ։ Վաշտերից մեկը, մարտական հերթապահությունն ավարտելով, վերադառնում էր Երևան։ Մի միտք շատ հստակ եմ հիշում։ Միջին տարիքի, սասունցու թեթև բարբառով մի կամավորական ասաց՝ էհ, տղա ջան, շատերն են փորձում իրենք իրենց կամ ուրիշներին համոզել, որ պատրաստ են անգամ կյանքը զոհել հանուն հայրենիքի։
«Հայաստանի Հանրապետւթյունը» ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում սանձազերծած հերթական պատերազմի մեկնարկի օրվանից երկրաչափական պրոգրեսիայով նվազում է Ադրբեջանի՝ որպես սուվերեն պետության դերը միջազգային հարաբերություններում: Եթե սկզբնական շրջանում Թուրքիան կուլիսներից էր փորձում կառավարել Ադրբեջանը՝ ինչ-որ տեղ վերջինիս թողնելով ինքնավարության դրսեւորման որոշակի էլեմենտներ, ապա այսօր մեր թշնամի պետությունը դա էլ չի կարողանում անել:
Բաքվում Թուրքիայի արտգործնախարարի արած հայտարարությունները՝ հակամարտության կարգավորումը Մոսկվա-Անկարա համատեղ դերակատարությամբ պայմանավորելու, անպայման պիտի արձագանգվեր Ադրբեջանի կողմից։ Եւ այսպես․ Ալիեւը պարզ դարձրեց, որ բանակցությունների դերակատար պետք է դառնա Թուրքիան։ Հայտարարությունը ընդհանուրից դեպի մասնակի առաջադրանքի բանաձեւում է։ Խոսելով «հավերժական խաղաղության» տեսության մասին Ալիեւը շեշտել է, որ արցախյան հակամարտության քաղաքական կարգավորումը պետք է ամրապնդվի աշխարհի առաջատար երկրների երաշխիքներով, ընդ որում, նրանց կազմը կարող է չսահմանափակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից։ Եւ ապա ուղղակի հստակեցրել որ «Անշուշտ, Թուրքիան, որպես մեծ երկիր, որպես մեր հարևան, […]
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն ոչ միայն միջազգային մամուլում, այլև տարբեր պետությունների կողմից ամենաբարձր մակարդակով բարձրաձայնվում է այն մասին, որ Արցախում ընթացող պատերազմական գործողություններին թշնամու կողմից կռվում են վարձկաններ, որոնք բերվել են գլխավորապես Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից։ Թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել էր վարձկանների՝ մեր տարածաշրջան թափանցելու ռիսկերի մասին, և ահա այս առնչությամբ նոր մանրամասներ են հրապարակ գալիս։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետք է լուծումներ գտնել Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի պարբերական հրթիռահրետանային, ավիացիոն հարվածները կանխելու ուղղությամբ։
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայրենական սուրբ պատերազմը շարունակվում է։ Օրը թող բարի լինի մեր բանակի համար»։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը։