ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվություն է նկատում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Հանրապետությունում անցկացվող զորահավաքի մասնակիցների հետ:
ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է «Մայր Հայաստան XXI» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ղեկավար Գայանե Գասպարյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով սեպտեմբերի 23-ին կայանալիք նյույորքյան հանդիպումից առաջ սահմանին կրկին լարված իրավիճակ է:
«Արցախում կայանալիք ընտրություններից հետո հնարավոր են ռազմական գործողություններ, քանի որ ադրբեջանցիները կայուն կերպով մտածում են, որ բոլոր գործերը ղեկավարում է, այսպես կոչված, Ղարաբաղյան կլանը, իսկ հիմա Երևան են եկել մարդիկ, ովքեր ուզում են ղարաբաղցիների «վերջը տալ», և ընտրությունների արդյունքում իշխանության փոփոխությունը Ադրբեջանի կողմից կողջունվի, կդիտարկվի՝ որպես թուլացում»:
«2018թ. մայիսի 9-ին Փաշինյանը խոստացավ, որ Արցախը կվերադառնա բանակցությունների սեղան: Այսօր ոչ միայն դա տեղի չի ունեցել, այլ դրանից հետո հրապարակային Փաշինյանը չի հնչեցնում դրա մասին: Ինչի՞, Նիկոլ ջան, զադնի ես տվե՞լ, թե՞ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որը դեղին քարտ ու ապտակ էր քեզ, ասացին՝ խելոք նստի տեղդ, տեղ հասավ»:
«Ադրբեջանցիների գործողությունները պետք է շատ լուրջ մոնիտորինգի ենթարկել. նրանց շարժառիթները մեզ համար միանգամայն հասկանալի են, այսինքն՝ այս մարդիկ պատրաստվում են պատերազմի միջոցով այդ խնդիրը լուծել, մենք էլ համապատասխան քայլեր պետք է անենք»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, անհրաժեշտության դեպքում, հայկական կողմը պատասխան կտա տեսանյութ հրապարակելով։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Թե որքանով Բաքվի այս առաջարկը կարող է դառնալ վերջին ամիսներին կողմերի կողմից հայտարարված հումանիտար ծրագրերի մաս՝ դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ, ինչպես այս տարվա հունիս ամսին, հայկական կողմի նախաձեռնությամբ, ադրբեջանական կողմը ցանկանում է դիվերսանտ ահաբեկիչներին դարձնել հումանիտար գործընթացի մաս:
«Այսպես մտածենք՝ եթե Սաֆարովը, որը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, լիներ Երևանի բանտում, մենք կհամաձայնեի՞նք բաց թողնել այդ մարդուն և փոխանակել մեր այլ քաղաքացիների հետ»:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ չնայած փոխանակումը համարժեք չէ, քանի որ մեր հայրենակիցներն ընդամենը գերիներ են, իսկ մեզ մոտ գտնվող ադրբեջանցիները՝ հանցագործներ, բայց դա մեր հայրենակիցներին չի կարող զրկել մարդասիրական օգնություն ստանալու իրավունքից:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սեպտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ:
«Արցախը պատրաստվում է 2020 թվականի մարտի վերջին կայանալիք համապետական ընտրություններին։
«Ադրբեջանը դիմում է Երևանին, քանի որ դրանով ցանկանում է ցույց տալ, որ Արցախ պետություն չկա, որ Արցախը պարզապես օկուպացված տարածք է, որ մայր Հայաստանն է օկուպացրել, հետևաբար՝ ինքն էլ իրավասու է կարգավորել այս հարցը: Այսինքն՝ սա ահաբեկչական հարված է»:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանի հետ։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների՝ կառույցի ԱՄՆ գործադիր տնօրեն Գրեգ Բոյրազյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզեր նահանգի միջև սեպտեմբերի 20-ին ստորագրվել է բարեկամության հռչակագիր։
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-30-ը Շուշիի շրջանային բուժմիավորումում սիրիահայ ընդհանուր վիրաբույժ Ջանի Հադդաթի կողմից կիրականացվեն անվճար խորհրդատվություններ և ընդհանուր վիրաբուժական միջամտություններ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին` Անկախության օրվա առթիվ:
«Միայն առաջին հայացքից է թվում, որ պատերազմի ելքը կախված է բացառապես զինված ուժերի պատրաստվածության վիճակից: Պետական կառավարման համակարգի ճկունությունը, օպերատիվությունն ու իրավիճակին համահունչ գործելը հաջողության հասնելու կարևոր բանաձևերից են, առանց որի՝ զինված ուժերի գործողությունները մեծապես կտուժեն»,- նշեց նա:
«Պետք է լուրջ վերաբերվենք այդ ամենին: Ադրբեջանը չի թաքցնում իր բուն նպատակները, ցանկությունները, երազանքները, իսկ նրա նպատակը մեկն է՝ կործանել Արցախը, կործանել հայոց պետականությունը»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին եւ հայտնի օպերային տենոր Վահրամ Թադեւոսյանին:
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի և Ուկրանիայի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունների առնչությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված հարցերին:
Համաձայն՝ 2019 թվականի զինված ուժերի պատրաստության պլանի, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անց են կացվելու ռազմավարական զորավարժություններ՝ ամբողջ զինված ուժերի ներգրավմամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: