Դրությունը ծանր է, կատաղի ու ծանր կռիվներ են. բայց ավելի ծանր դրություններից էլ է մեր պետականությունը հաղթող դուրս եկել։
ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։
«Ադրբեջանի կողմից Խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում է LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր»։
«Սասունը Կապան քաղաքից էր, ապրում էր ծնողների, տատիկ-պապիկի հետ, ունի իրենից փոքր քույր և եղբայր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սահմանում զոհված 18-ամյա Սասուն Գրենիկի Ներսիսյանի մորեղբոր տղան՝ Էդգարը:
«Ադրբեջանում, բացի վարձկաններից, հիմնականում առաջնագիծ են տանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ թալիշներ, լեզգիներ, ավարներ և այլք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
«Դժվարանում եմ ասել՝ ինչ նկատի ուներ Մակրոնը, բայց իմ պատկերացմամբ, հավանաբար, հաշվի առնելով, որ ֆրոնտում որոշակի փոփոխություններ կարող է տեղի ունեցած լինեն, ֆիքսվելու է այդ դրվածքը, և դրանից հետո կողմերը վերսկսեն բանակցությունները նոր կետից: Բայց կրկնում եմ՝ դա իմ պատկերացումն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
168 TV ԼՐԱՀՈՍ
Աշխարհի բոլոր պատերազմներում հաղթական ելքի համար երկու գործոն են որոշիչ եղել` դուխը և կազմակերպվածությունը: Հայ ժողովուրդը և հայոց պետականությունը այս ռեսուրսներով միանշանակ գերազանցում են թշնամուն:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ թշնամին թիրախավորում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, դա դեռ չի նշանակում, որ մեր պայքարը կթուլանա կամ դա մեզ հիասթափության կբերի։
2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր հերոսական զորքը ծանր ու համառ մարտեր է մղում, հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ»։
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ժոան Բալդովին անդրադարձել է Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին:
AFP գործակալությունը զրուցել է սիրիական Հալեպից և Իդլիբից ԼՂ հակամարտության գոտի մեկնել պատրաստվող զինյալների հետ, որոնք խոստացված ամսական գումարի դիմաց են պատրաստվում կռվել Ադրբեջանի կողմից:
Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկայնքով, դրանք հատկապես ինտենսիվ են հյուսիսում և հարավում: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:
«Բնական է, թե այսօր Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություները ինչ հետևանքներ կարող է ունենալ, առաջինը ոչնչացվելու ենք մենք, սակայն նրանք իրենց նպատակին չեն հասնելու, մենք կանգնելու ենք մինչև վերջ։ Բայց մենք խոսում ենք աշխարհաքաղաքական խնդրի մասին, թե ինչի է այս ամենը բերելու, սա բերելու է շատ կտրուկ տրանսֆորմացիաների՝ Անդրկովկասից Ռուսաստանը դուրս է մղվելու, դուրս է մղվելու նաև Հյուսիսային Կովկասից, ինչն էլ բերելու է սարսափելի հետևանքների։ Իրանն է դառնալու պանթուրքիզմի թիրախ, մեր տարածաշրջանում պայթուն ու սարսափելի երևույթներ կլինեն։ Սարսափելի է լինելու նաև Արևմտյան աշխարհի համար, որովհետև ստեղծվելու է ահաբեկչական խալիֆայություն։ Բնական է, որ այս ամենին միջամտել և միջամտելու են, հարցը դա չէ, այլ տարբերակ չկա։ Թուրքիան իր պահվածքով հարվածելու է նաև ԱՄՆ-ին, ի՞նչ է ստացվում, ստացվում է՝ ՆԱՏՕ-ի երկիրը պատերազմ է սկսում առանց իր գործընկերներին տեղյակ պահելո՞ւ, թե՞ տեղյակ է պահել։ Չեմ կարծում, որ տեղյակ է պահել, բայց այդ դեպքում արդեն խփում են ԱՄՆ-ի վարկանիշին»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Արցախի (ԼՂ) մայրաքաղաք Ստեփանակերտն առավոտյան կրկին հրետակոծվել է:
Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել։
Guardian պարբերականի թղթակիցը զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող սիրիացի վարձկանի հետ: Այս մասին Բեթան Մաքերանը գրել է Twitter-ում:
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի նախագահը որոշեց, որ ինքն առաջնագծում ավելի օգտակար կլինի, քան թիկունքում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է զինվորի լուսանկարը՝ գրելով․ «Ես իր անունը չեմ հիշում, բայց մի բան երբեք չեմ մոռանա։
«Արցախում զոհված 19-ամյա Պատվական Վաչագանի Հարությունյանը դաստիարակված, սովորող, նպատակասլաց տղա է եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Զառ բնակավայրի ղեկավար Լևոն Խաչատրյանը:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ենթարկվել է հրթիռային հարձակման:
Արցախի հարցի խաղաղ կարգավորման մասին կարելի է լրջորեն խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները և Թուրքիան իրենց նպատակներով հանդերձ հեռանան այս տարածաշրջանից. Թուրքիան նպատակ ունի վերականգնել թուրքական կայսրությունը, եթե այս տարածաշրջանում դա հաջողվի, Թուրքիան կընդարձակվի դեպի մայրցամաքային Եվրոպայի տարածքներ:
Այսօր ժամը 18։00-ին ամբողջ աշխարհի հայերին խնդրում եմ միասնական աղոթքով միանալ ի զորակցություն մեր բանակի։ Մենք բոլորս աղոթում ենք մեր հաջողության, հաղթանակի և խաղաղության համար, այնպես որ սպասում ենք բոլորիդ աղոթքը և բոլորիս զորակցությունը։ Ամուր եղեք բոլորդ, պինդ եղել, մեր գործն արդար է և Աստված միշտ արդարների կողմն է լինում, Տերն օրհնյալ պահի ամբողջ հայությունը և մեր բանակը, Ամեն»։
Տիգրան Քոչարյանը` պատերազմի ժամանակ տեղեկատվական անվտանգության մասին․ ՈՒՂԻՂ:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը
«Խելոք, աշխատող, լավ երիտասարդ էր, լավ հայ, լավ ընտանիքի զավակ»,- 168.am-ի հետ զրույցում Արցախում զոհված 20-ամյա Սուրեն Հարությունի Բաբայանին այսպես բնութագրեց Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը:
Ես շատ մտահոգված եմ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանծազերծված ագրեսիայից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի խորհրդարանի իշխող կուսակցության հայազգի պատգամավոր Դանիել Ղազարյանը: