«Գնա կորի։ Այս խայտառակ կապիտուլյացիան նաեւ քո խղճին է։ Թեպետ քեզ որտեղից խիղճ»․ Արմեն Աշոտյանը՝ Զոհրաբ Մնացականյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավաճանանների թիմի հերթական անթասիբ ներկայացուցիչն է փորձում կենդանության նշաններ ցուցադրել։
Խոսքս ԱԳ խայտառակ նախարարի մասին է։

Մի նախարարի, ով

❗️ 2018-ից սկսած նպաստեց Արցախի բանակցային գործընթացում մեր անփառունակ ձախողումներին։

❗️ 2018-ից իր լուման ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների թուլացման մեջ։

❗️Միջազգային մամուլում խայտառակ էր լինում, հատկապես՝ Արցախի հարցով։

❗️Իրանի հետ հարաբերություններում այնպիսի «հաղթանակների» հասավ, որ մինչեւ պատերազմ աղաչում էր Թեհրանին իրեն այց տալ Իրան ու արեւելյան ձեւերով սիրուն մերժվում։

❗️Դրսում ավելի շատ գործող վարչակազմի շահերն էր ներկայացնում, քան մեր ազգային օրակարգը։

❗️Արտերկրում գովազդում էր «թավշյան», Արցախի հարցի փոխարեն։

❗️2018-2019 թթ փաստացի հանեց Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի դիվանագիտական օրակարգից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով Թուրքիայի համար:

❗️Այնքան թուլակամ էր եւ ապիկար, որ պատերազմի ընթացքում դիվանագիտական ճակատում այդպես էլ որեւէ լուրջ հաջողության չհասանք։

❗️Պաշտոնավարումը սկսեց հայտարարելով, որ նա այլեւս դիվանագետ չէ, այլ քաղաքական թիմի անդամ։

Գնա կորի։ Այս խայտառակ կապիտուլյացիան նաեւ քո խղճին է։ Թեպետ քեզ որտեղից խիղճ»։

Տեսանյութեր

Լրահոս