Բաժիններ՝

Բայդենին կոչ են արել ընտրվելուց հետո վերանայել քաղաքականությունը Ղարաբաղի նկատմամբ

Միացյալ Նահանգների կոնգրեսականները Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենին կոչ են արել պետության բարձրագույն պաշտոնում հնարավոր ընտրվելուց հետո վերանայել երկրի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին:

Այդ մասին տեղեկացնում է Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի եւ Ջեքի Սփայերի նամակը: Նրանք նշել են, որ Հայաստանը հրադադարին համաձայնել է Ռուսաստանի միջնորդությամբ, որպեսզի «խուսափի խաղաղ հայ ժողովրդի դեմ զանգվածային վայրագություններից, բայց հսկայական կորուստների գնով ու, թեեւ ամերիկացիները ողջունում են խաղաղությունը, նրանք նույնպես խորապես անհանգստացած են այդ համաձայնագրի մոտալուտ եւ երկարաժամկետ հետեւանքներից, որը ոչ մի ձեւով չի լուծում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը»:

Կոնգրեսականները համոզված են՝ ԱՄՆ-ի նախագահի ապագա վարչակազմը պետք է այս պայմաններում դադարեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որի ընդհանուր գումարը վերջին երկու տարում կազմել է ավելի քան 100 միլիոն դոլար: Բացի այդ, անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում՝ նպաստելով «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշմանն այնպես, որպեսզի դա համապատասխանի ինքնորոշման իրավունքին»:

Մեկնաբանելով «Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը եւ ագրեսիվ գործողությունները՝ կոնգրեսականները նաեւ կոչ են արել՝ վերանայել ԱՄՆ-ի քաղաքականությունն Անկարայի նկատմամբ, քանի որ, նրանց կարծիքով, «պատերազմը, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի եւ օտարերկրացի վարձկանների աջակցությամբ, հանգեցրել է զանգվածային հումանիտար աղետի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս