«Երբեք չէի մտածում, որ այս լուսանկարն այսպիսի առիթով կհրապարակեի». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԵՊՀ-ի մեր ընկերների հետ, նախորդ տարի, Գորիս-Բերձոր ճանապարհի հարակից հատվածներում ծառեր էինք տնկում՝ սեփականատիրոջ, ուժեղի, սեփական հողը սրբորեն պահելու և պահպանելու դիրքերից։

Երբեք չէի մտածում, որ այս լուսանկարն այսպիսի առիթով կհրապարակեի։

Նիկոլ, մեր երազանքները, մեր պատմությունը, հայի արժանապատվությունը, անվտանգությունը, մեր ունեցածը մսխեցիր ու հանձնեցիր թշնամուն։

Դու սա չես մարսելու, քո ժառանգները դարերով կրելու են դավաճանի պիտակը. սա նվազագույնն է ինչ քեզ սպասվում է։

Ոտքի կանգնելու, ուժեղանալու, մեր պայքարը շարունակելու հնարավորություն ստանալու համար մեզ դժվարին ճանապարհ է սպասվում։

Դրանք տարիներ, տասնամյակներ կարող են տևել, բայց չենք կոտրվելու, որովհետև կանգ առնելու, վերջնական հանձնվելու գինը հայի վերջնական բնաջնջումն է»։

 

ԵՊՀ-ի մեր ընկերների հետ, նախորդ տարի, Գորիս-Բերձոր ճանապարհի հարակից հատվածներում ծառեր էինք տնկում՝ սեփականատիրոջ,…

Posted by Tigran Abrahamyan on 2020 թ. նոյեմբերի 30, երկուշաբթի

Տեսանյութեր

Լրահոս