
Էդվարդ Նալբանդյանը՝ Կազանյան փաստաթղթով նախատեսված Լաչինի միջանցքի ու Քարվաճառի շրջանի կարգավիճակների մասին

Շարունակելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման Կազանյան փաստաթղթի շահարկումների թեման` «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ
Նալբանդյանը նշել է նաև, որ մինչև կարգավիճակի վերջնական հստակեցումը Լաչինի միջանցքի անվտանգության և օգտագործման հետ կապված բոլոր հարցերի լուծումները պետք է ապահովվեին ու որոշվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին գործող ստատուս-քվոյի պայմաններում։
Այդ միջանցքի վերջնական կարգավիճակն ու լայնությունը պետք է լինեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման կոնտեքստում։ Լաչինի ոչ միջանցքային հատվածի և Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման նպատակով անցկացվեկիք համաժողովրդական հանրաքվեի հետ նույն շղթայում։
Միևնույն ժամանակ նշվում էր, որ կողմերը պետք է ձգտեն այդ հարցերը համաձայնեցնել այն կերպ, որ համապատասխան պայմանավորվածությունները սկսեին կիրառվել խաղաղ համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց 5 տարի անց։
«Լքելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը 2018թ մայիսին` ես ընդգծել եմ բանակցային գործընթացում բոլոր այս տարիների ընթացքում ձեռք բերված ու մշակված պայմանավորվածությունների շուրջ գործադրվող ջանքերի կարևորությունը` այդ պայմանավորվածությունների պահպանման, ամրապնդման և կատարելագործման համատեքստում։
Ակնհայտ էր, որ այս ամենից հեռացումը կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Նույն կարծիքին էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը։
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը: