Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Սզնեք և Մխիթարաշեն համայնքներ:

Երկրի ղեկավարը տեղում հետևել է պետական և բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ քննարկել համայնքների սոցիալ-֊տնտեսական և անվտանգային խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին: Հանրապետության նախագահը նշել է, որ սահմանապահ համայնքներին վերաբերող բոլոր հարցերը մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում։ Նա հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր հարցերը ողջամիտ ժամկետներում լուծում կստանան։

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էր Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930