Բաժիններ՝

Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքների ընթացքում ավելի քան 26.000 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները շարունակում են կատարել տեղանքի և սոցիալական կառույցների՝ պայթյունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքները: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանումների կողմից պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է ավելի քան 2300 հա տարածք, ինչպես նաև 683 կմ ճանապարհ, շուրջ 2000 շինություն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 26 000 զինամթերք»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին:

Ինչպես հաղորդվում է, ռուս սակրավորներն Ասկերանի շրջանի Այգեստան (Բալուջա) գյուղի մոտակայքում հայտնաբերել և նույնականացրել են ПМН-1 հակահետևակային ականը, որը դուրս բերել հնարավոր չէ: Հրամանատարը որոշում է կայացրել այն տեղում ոչնչացնելու մասին: Տվյալ պայթյունավտանգ առարկան երկրորդ աստիճանի վտանգ է ներկայացնում, որը պետք է ոչնչացվի հայտնաբերման վայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930