Բաժիններ՝

«Chatham House». Ղարաբաղում կամ պետք է սպասել պատերազմի կամ ընտրել դիվանագիտական շոկային թերապիան

«Լարվածության խոշոր բռնկումից մեկ տարի անց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը նորից վտանգի առջև է կանգնել։

Միջազգային համայնքը կարող է կամ պատերազմի սպասել կամ էլ ընտրել դիվանագիտական շոկային թերապիան։ Panorama.am-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը այս մասին «Չաթհըմ հաուս» հեղինակավոր վերլուծական կենտրոնի կայքում գրում է Լոուրենս Բրոյերսը:

Հեղինակի դիտարկմամբ, Վիեննայում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման հարցում զգալի առաջընթաց չգրանցվեց։ Բռնության միջադեպերը, որոնք կրկնվում են շփման գծի երկայնքում, սովորական բնույթ են կրում, իսկ խաղաղ գործընթացը փակուղի է մտել։

«Սակայն, այսօրվա իրավիճակը տարբերվում է մեկ տարի առաջվա իրավիճակից։ Նախ, այսօրվա իրավիճակն ավելի վտանգավոր է, քան մեկ տարի առաջ։ Եթե մենք համաձայնենք վերլուծաբանների մեծ մասի հետ, որոնք համարում են, որ անցած տարվա ապրիլին Ադրբեջանն էր պատասխանատու լարվածության համար, ապա Բաքուն հիմա կարող է ցույց տալ, որ այն, ինչ նրանք համարում են խաղաղ գործընթացի վրա ազդեցության լծակի հիմնական աղբյուր, արդյունավետ չէ։ Ադրբեջանը կարող է արդյունավետ կերպով օգտագործել ձեռք բերված զինանոցը տարածքները հետ վերադարձնելու համար։ Երկրորդը՝ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ՌԴ-ն գերիշխող դեր է ստանձնել՝ միևնույն ժամանակ ավելի շատ ռազմականացնելով և առաջնահերթություն չտալով այս հակամարտությանը, այլ նախապատվություն տալով առաջին կարգի հրամայական ունեցող այլ հակամարտությունների»,- գրում է հեղինակը:

Ըստ նրա՝ հակամարտելու ռազմավարություններն ակնհայտ տեսանելի են, բայց խաղաղություն ապահովելու որոշակի ռազմավարություն բացակայում է։ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ երբ միջազգային ուշադրությունը կենտրոնացած ու համակարգված է, կողմերը ի վիճակի են համագործակցել։ Եվ եթե այդ պայմանավորվածություններն իրականացված լինեին, ապա տեղում իրավիակն այլ կլիներ այսօր: Սակայն միջազգային համայնքի անուշադրությունը հանգեցրել է հակամարտ կողմերի ու միջնորդների կողմից պարտականությունների սովորական կոլեկտիվ անտեսման։

Եթե ԵԱՀԿ- ն պատրաստ չլինի տեսնել ու կառավարել միջազգային երկրորդ խոշոր հակամարտությունն իր տարածքում, միջազգային զգալի ջանքեր ձեռնարկելու անհրաժեշտություն կլինի՝ որպես այլընտրանք՝ ձևակերպվի ու ներկայացվի խաղաղության ռազմավարություն, որն իր մեջ կպարունակի՝ միջազգային հանձնառությունների լուրջ ապացույցներ՝ ով ինչ է անելու ապագայում։

«Այս հակամարտության վրա պետք է անհրաժեշտ միջազգային ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացնել։ Այդ թափը կարող է սկսվել նոր խոշոր պատերազմի արդյունքում կամ նոր խոշոր բազմակողմանի նախաձառնության արդյունքում, որը ավելի շուտ կանխում է , այլ ոչ թե խրախուսում բռնությունը»,-նշված է հոդվածում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս