Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։
Հանդիպման ընթացքում Նախագահը ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանեսյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունն Արցախի զարգացման գործում կրում է շարունակական եւ համապարփակ բնույթ՝ հիմնադրամի աշխատանքը համարելով ՀայաստանԱրցախՍփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն բաղադրամասերից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: