Ինչպես են օգտագործվել ապրիլյան պատերազմից հետո Արցախի կառավարության հաշվեհամարին փոխանցված գումարները
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացվեց հատուկ հաշվեհամար, որի միջոցով բոլոր ցանկացողները ֆինանսապես աջակցում էին պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը:
Պատերազմից մեկ տարի անց, հաշվեհամարին ուղղված միջոցներն արդեն իսկ ծառայել են նպատակին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ուղղակի վնասը 20 միլիոն դոլար է կազմելˋ ընդգրկելով ենթակառուցվածքներ, տնտեսական նշանակության օբյեկտներ, տներ եւ քաղաքացիների մասնավոր գույք:
«Որոշակի գումար ծախսվել է նաեւ կամավորների ընտանիքներին փոխհատուցումների տրամադրման ուղղությամբ: Պետք է նշել, որ այս աշխատանքներում ծախսվել են ոչ միայն հատուկ հաշվեհամարին ստացված գումարները, այլեւ կառավարութան եւ ռազմական բյուջեի հաշվին բավական մեծ ծախսեր են կատարվել պաշտպանական համակարգերի բարեավման ուղղությամբ»,-ասաց նա:
Բեգլարյանի խոսքով` հատուկ հաշվեհամարին ուղղված գումարը հիմնականում ավարտվել է, սակայն այն դեռ շարունակում է գործել եւ բոլոր ցանկացողները կարող են նույնիսկ առցանց փոխանցում կատարել:
«Եթե գումար հավաքվի, այն եւս կուղղվի պաշտպանության համակարգին: Այն լրացուցիչ հնարավորութուն է տալիս ավելի մեծ ծավալի եւ ավելի արագ աշխատանքներ կատարելու համար»,-հավելեց Արտակ Բեգլարյանը:
Ապրիլի 2-ին ընդառաջ Արտակ Բեգլարյանը հրապարակել է հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարների և դրանց նվիրատուների վերաբերյալ որոշ տեղեկություններ: 2017թ. մարտի 28-ի դրությամբ՝ հատուկ հաշվեհամարում հավաքագրվել է, ընդհանուր առմամբ, 5,537,648,714 դրամին համարժեք դրամ, դոլար, եվրո և ռուբլի: Նա անկախ փոխանցած գումարի չափից, շնորհակալություն է հայտնել, ներկայացնելով ամենախոշոր նվիրատուների անունները, ովքեր փոխանցել են ոչ պակաս, քան 100,000 դոլար կամ դրան համարժեք դրամ:
Գազպրոմ Արմենիա ՓԲԸ՝ 550,000,000 դրամ, 2. ՀՀ Ոստիկանության աշխատակիցներ՝ 102,100,000 դրամ, 3. Զանգեզուրի ՊՄԿ ՓԲԸ՝ 100,000,000 դրամ, 4. Գազպրոմ Արմենիա ՓԲԸ “Տրանսգազ” ՍՊԸ՝ 57,500,000 դրամ, 5. ՔԱՐԱՎԱՆ ՍՊԸ՝ 50,000,000 դրամ, 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՀ՝ 48,050,000 դրամ:
Դոլարով ամենախոշոր նվիրատուները եղել են հետևյալները՝ 1. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» ԲՀ՝ $1,000,000, 2. «Տաշիր» ԲՀ՝ $500,000, 3. Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ $500,000, 4. Մայր աթոռ Սուրբ Էջմիածին կաթողիկոս ամենայն հայոց՝ $500,000, 5. Թեհրանի հայ համայնք՝ $303,500, 6. Ալբերտ Ավդոլյան՝ $300,000, 7. Ադիբեկյան Գագիկ Վլադիմիրի, Մոսկվա)՝ $250,000, 8. Սերգեյ Համբարձումյան՝ $250,000, 9. Տոնոյան Գ.Ս., Ստեփանյան Ս.Ֆ., Գևորգյան Ա.Ռ., Միրիբյան Ս.Մ., Մուսայելյան Է.Վ., Կետցյան Գ.Վ., Ջավադյան Ա.Ա., Ծատուրյան Գ.Գ.՝ $102,900, 10. Պետրոսյան Նորիկ Թորգոմի՝ $100,000, 11. Կարապետյան Կարեն Վիլհելմի ՝ $100,000, 12. Գրիգորյան Ռուբեն Ցոլակի՝ $100,000, 13. «Հով-Խաչ» ՍՊԸ՝ $100,000, Եվրոյով և ռուբլիով նվիրատվությունների չափը ավելի քիչ է: