2019 թվականին աշխարհի ամենատարածված նշանաբառերը, ինչպես եւ 2018 թվականին, կազմված են եղել ստեղնաշարի ստեղների ամենապարզ զուգակցումներից. «123456» եւ «qwerty», ինչպես նաեւ դրանց համակցություններից (օրինակ՝ «1q2w3e»): Հունվարի 17-ին այդ մասին հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով DeviceLock կիբեռանվտանգության ընկերության հետազոտությունը։
Այս փոքրիկ կապիկին Քերթիս են կոչում, եւ նա ընդամեն ութ ամսական է:
Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը (1963-2012 թթ.) եւ ռեփեր The Notorious B.I.G.-ը (1972-1997 թթ.) հետմահու կընդգրկվեն Քլիվլենդի (Օհայոյի նահանգ) Ռոք-ն-ռոլի փառքի սրահում: Համանուն կազմակերպության գլխավոր տնօրեն Գրեգ Հարիսի համապատասխան հայտարարությունը հունվարի 15-ին զետեղված է նրա պաշտոնական կայքում։
Էմիր Կուստուրիցայի «Կուստենֆորդ» կինոփառատոնը 13-րդ անգամ բացվել է Սերբիայի հարավի Դրվենգրադ Էթնոգյուղում: Ինչպես հայտնել է ստուգատեսի գաղափարական ոգեշնչողն ու կազմակերպիչը, այս տարի որոշում է ընդունվել այն նվիրել երիտասարդ ռեժիսորներին, ի դեմս որոնց Կուստուրիցան «մարդկության լավագույն ապագայի» հույս է տեսնում։
Radiohead խմբի վոկալիստ եւ կիթառահար Թոմ Յորքը չորս ձայնագրություն է զետեղել Ցանցում:
Փարիզում ամբողջ թափով ընթանում է տղամարդկանց նորաձևության շաբաթը: Նորաձևության աշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը հնարավոր չէ պատկերացնել՝ առանց ամենաազդեցիկ մոդելներից մեկի:
Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որն ավելի վաղ ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը, ցուցադրել է մի շարք լուսանկարներ, որոնք արվել են հայելու առաջ:
Օսկարակիր ռեժիսոր Սփայք Լին գլխավորելու է Կաննի 73-րդ կինոփառատոնի ժյուրին, որը տեղի կունենա մայիսի 12-ից մինչեւ 23-ը: Այդ մասին հունվարի 14-ին հայտնել է փառատոնի մամուլի ծառայությունը։
Ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսն ավարտում է բանակցությունները Warner Bros.-ի համար «Արես» գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումների շուրջ:
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կդառնա ֆիլմի հերոս:
Հոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Versace իտալական նորաձեւության տան գարուն-ամառ հավաքածուի գովազդում լուսանկարվել է բաց հագուստով: Նկարահանման կադրերը նա հունվարի 12-ին հրապարակել է իր Instagram-օգտահաշվում։
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Lego-ի հետ համագործակցային պայմանագրի ստորագրման մասին:
CBS հեռուստաալիքը պլանավորում է թողարկել «Գառների լռությունը» (1991 թ.) կուլտային թրիլլերի սփին-օֆֆը:
Տիեզերական զբոսաշրջիկ Յուսակու Մաեձավան, որը պետք է 2023 թվականին առաջինը թռիչքի ուղեւորվի SpaceX ընկերության Starship տիեզերանավով, կյանքի ընկերուհի է փնտրում, որը պատրաստ լինի իրեն ընկերակցելու Երկրի արբանյակի շուրջը շրջագայությանը:
Հայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Օսկար» մրցանակի։
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի հավակնորդների ցուցակը:
Ամենավաճառվողների ցուցակում առաջատար դիրքեր ունեն անցած տարիների ձայնագրությունները: Այսպես, միայն մեկ ստուդիական ալբոմ է, որը թողարկվել է 2010 թվականից հետո, այն է՝ Լանա Դել Ռեյի «Born to die»-ը, հայտնվել տասնյակում, ճիշտ է, ամենավերջին տեղում:
Բրիտանական Parlophone Records ձայնագրող ընկերությունը 2020 թվականին կթողարկի երգիչ Դեւիդ Բոուիի (1947-2016) ավելի վաղ չհրատարակված ստեղծագործություններով երկու ալբոմ:
«Գահերի խաղը» հազիվ է տեղ գտել տարվա լավագույնների շարքում, իսկ Death Stranding-ը լավագույն խաղը չէ:
2020 թվականը դեռ նոր է սկսվել, բայց աստղային երեկույթները տեղի են ունենում մեկը մյուսի հետևից:
Բրեդ Փիթը, ելույթ ունենալով ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի պարգեւների հանձնման արարության ժամանակ, հայտարարել է, որ չի նկարահանվելու «Օուշենի տասնմեկ ընկերների» շարունակության մեջ:
Ճապոնացի մեծահարուստ Յուսակու Մայեզավան թվիթերյան իր հետևորդներին 9 միլիոն դոլարի չափ գումար կբաժանի: Այս մասին նա գրել է իր էջում:
Ապագայում «Մատանիների տիրակալը» սերիալում Բելդորի դերը կխաղա Ռոբերտ Արամայոն, որը հայտնի է «Գահերի խաղից»:
Բրիտանացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջերեմի Այրոնսն ընտրվել է հոբելյանական՝ թվով 70-րդ, Բեռլինյան կինոփառատոնի ժյուրիի նախագահ:
Թվում է, թե այն ամենը, ինչին դիպչում է Բրեդ Փիթը, վերածվում է ոսկու. նրա մասնակցությամբ ֆիլմերը ստանում են ամենահեղինակավոր մրցանակները, իսկ իրերը դառնում են բեսթսելլեր:
Էմիլի Ռատակովսկիի կերպարներից կարելի է մի ամբողջ զգեստապահարան ձևավորել. նա ցուցադրում է ամենանորաձև իրերը և համադրում է դրանք անսովոր ձևով: Օրինակ՝ ամռանը նա կրում է վիկտորիանական ոճի վերնաշապիկներ և տղամարդու բաճկոն, իսկ ձմռանը վառ բաճկոնը համադրում է գոտու հետ: Այսպիսով Էմիլին կերպարը դարձրել է ավելի կանացի և հետաքրքիր: Պատրաստեց Անի Գաբուզյանը
Շվեյցարիայի Pro Natura բնության պաշտպանների կազմակերպությունն անտառային կատվին (լատ. – Felis silvestris) հայտարարել է 2020 թվականի կենդանի:
«Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունն այս տարի կրկին կանցկացվի առանց հաղորդավարի:
Հայտնի է, որ Իոն Մասկը գիտական ֆանտաստիկայի մեծ երկրպագու է: Tesla-ի ղեկավարը բազմիցս խոստովանել է իր սերն այնպիսի դասականների նկատմամբ, ինչպիսիք են «Աստղային պատերազմները» և «Շեղբի վրայով վազողը»: Իսկ այս տարի նա ինքն իրեն մարմնավորել է «Ռիկ և Մորտի» մուլտսերիալում:
Կանադայում վիճակախաղի տոմս են վաճառել երկրի պատմության մեջ խոշորագույն՝ 70 մլն կանադական դոլար գումարի (ավելի քան 53 մլն ԱՄՆ-ի դոլար) ջեքփոթով: