Բաժիններ՝

Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր է դարձել

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն և նրա 36-ամյա կինը՝ Դանիելա Փոքը ծնողներ են դարձել. աստղային ընտանիքում որդի է ծնվել:

Տղան ծնվել է Թել Ավիվի հիվանդանոցներից մեկում: Նա 56-ամյա ռեժիսորի առաջին երեխան է:

Տարանտինոն և Փոքի հանդիպել են 2009-ին, երբ ռեժիսորը մամուլին էր ներկայացնում իր՝ «Անփառունակ սրիկաները» ֆիլմը: Նրանց հարաբերությունները սկսվել են 2016-ին, իսկ 2017-ին նրանք նշանադրվել են:

Զույգը պաշտոնապես ամուսնացել է 2018-ի նոյեմբերին: 2019-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ նրանք երեխայի են սպասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս