Ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսն ավարտում է բանակցությունները Warner Bros.-ի համար «Արես» գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումների շուրջ:
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կդառնա ֆիլմի հերոս:
Հոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Versace իտալական նորաձեւության տան գարուն-ամառ հավաքածուի գովազդում լուսանկարվել է բաց հագուստով: Նկարահանման կադրերը նա հունվարի 12-ին հրապարակել է իր Instagram-օգտահաշվում։
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Lego-ի հետ համագործակցային պայմանագրի ստորագրման մասին:
CBS հեռուստաալիքը պլանավորում է թողարկել «Գառների լռությունը» (1991 թ.) կուլտային թրիլլերի սփին-օֆֆը:
Տիեզերական զբոսաշրջիկ Յուսակու Մաեձավան, որը պետք է 2023 թվականին առաջինը թռիչքի ուղեւորվի SpaceX ընկերության Starship տիեզերանավով, կյանքի ընկերուհի է փնտրում, որը պատրաստ լինի իրեն ընկերակցելու Երկրի արբանյակի շուրջը շրջագայությանը:
Հայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Օսկար» մրցանակի։
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի հավակնորդների ցուցակը:
Ամենավաճառվողների ցուցակում առաջատար դիրքեր ունեն անցած տարիների ձայնագրությունները: Այսպես, միայն մեկ ստուդիական ալբոմ է, որը թողարկվել է 2010 թվականից հետո, այն է՝ Լանա Դել Ռեյի «Born to die»-ը, հայտնվել տասնյակում, ճիշտ է, ամենավերջին տեղում:
Բրիտանական Parlophone Records ձայնագրող ընկերությունը 2020 թվականին կթողարկի երգիչ Դեւիդ Բոուիի (1947-2016) ավելի վաղ չհրատարակված ստեղծագործություններով երկու ալբոմ:
«Գահերի խաղը» հազիվ է տեղ գտել տարվա լավագույնների շարքում, իսկ Death Stranding-ը լավագույն խաղը չէ:
2020 թվականը դեռ նոր է սկսվել, բայց աստղային երեկույթները տեղի են ունենում մեկը մյուսի հետևից:
Բրեդ Փիթը, ելույթ ունենալով ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի պարգեւների հանձնման արարության ժամանակ, հայտարարել է, որ չի նկարահանվելու «Օուշենի տասնմեկ ընկերների» շարունակության մեջ:
Ճապոնացի մեծահարուստ Յուսակու Մայեզավան թվիթերյան իր հետևորդներին 9 միլիոն դոլարի չափ գումար կբաժանի: Այս մասին նա գրել է իր էջում:
Ապագայում «Մատանիների տիրակալը» սերիալում Բելդորի դերը կխաղա Ռոբերտ Արամայոն, որը հայտնի է «Գահերի խաղից»:
Բրիտանացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջերեմի Այրոնսն ընտրվել է հոբելյանական՝ թվով 70-րդ, Բեռլինյան կինոփառատոնի ժյուրիի նախագահ:
Թվում է, թե այն ամենը, ինչին դիպչում է Բրեդ Փիթը, վերածվում է ոսկու. նրա մասնակցությամբ ֆիլմերը ստանում են ամենահեղինակավոր մրցանակները, իսկ իրերը դառնում են բեսթսելլեր:
Էմիլի Ռատակովսկիի կերպարներից կարելի է մի ամբողջ զգեստապահարան ձևավորել. նա ցուցադրում է ամենանորաձև իրերը և համադրում է դրանք անսովոր ձևով: Օրինակ՝ ամռանը նա կրում է վիկտորիանական ոճի վերնաշապիկներ և տղամարդու բաճկոն, իսկ ձմռանը վառ բաճկոնը համադրում է գոտու հետ: Այսպիսով Էմիլին կերպարը դարձրել է ավելի կանացի և հետաքրքիր: Պատրաստեց Անի Գաբուզյանը
Շվեյցարիայի Pro Natura բնության պաշտպանների կազմակերպությունն անտառային կատվին (լատ. – Felis silvestris) հայտարարել է 2020 թվականի կենդանի:
«Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունն այս տարի կրկին կանցկացվի առանց հաղորդավարի:
Հայտնի է, որ Իոն Մասկը գիտական ֆանտաստիկայի մեծ երկրպագու է: Tesla-ի ղեկավարը բազմիցս խոստովանել է իր սերն այնպիսի դասականների նկատմամբ, ինչպիսիք են «Աստղային պատերազմները» և «Շեղբի վրայով վազողը»: Իսկ այս տարի նա ինքն իրեն մարմնավորել է «Ռիկ և Մորտի» մուլտսերիալում:
Կանադայում վիճակախաղի տոմս են վաճառել երկրի պատմության մեջ խոշորագույն՝ 70 մլն կանադական դոլար գումարի (ավելի քան 53 մլն ԱՄՆ-ի դոլար) ջեքփոթով:
Քիմ Քարդաշյանը և մոդել Վիննի Հարլոուն ոչ միայն համագործակցում են KKW Beauty կոսմետիկ շարքի թողարկման համար, այլև մտերիմ ընկերուհիներ են: Հաճելի է տեսնել, որ կարծրատիպը, թե համատեղ աշխատող կանայք չեն կարող ընկերություն անել, կոտրվում է: Այսպիսով, Քիմ Քարդաշյանը, առանց որևէ առիթի, Վինի Հարլոուին է նվիրել ոսկյա կախազարդ՝ կազմված իրենց անուններից՝ Քիմ Քարդաշյան-Ուեսթ և Վիննի (KKW X WINNIE):
Հանս Ցիմմերը, որը գրել է «Անձրեւի մարդը», «Գլադիատոր», «Սկիզբ», «Ինտերսթելլար» կինոնկարների երաժշտությունը, դարձել է Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» 25-րդ ֆիլմի նոր կոմպոզիտորը:
Նորաձևության ցիկլերը, որպես կանոն, կրկնվում են, և 2010-ականների վաղ միտումներն արդեն վերադառնում են:
Օրեր առաջ Բևեռլի Հիլզում տեղի ունեցավ «Ոսկե գլոբուս» 77-րդ մրցանակաբաշխությունը որն ամեն տարի անցկացվում է արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի (HFPA) կողմից՝ նշելով տարվա լավագույն ֆիլմերը և հեռուստատեսային սերիալները: «Ոսկե գլոբուսը» 3-րդ հեղինակավոր մրցանակն է «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո։ Եվ եթե «Օսկար»-ով ավարտվում է մրցանակաբաշխությունների շրջանը, ապա «Ոսկե գլոբուս»-ով այն մեկարկում է:
Թինա Կունակին շարունակում է անցկացնել արձակուրդը սիրելի Բրազիլիայում ընտանիքի հետ, սակայն մոդելը չի մոռանում աշխատանքային պարտավորությունների մասին: Ռուսական ELLE-ի դեկտեմբերյան շապիկի հերոսուհին Ինստագրամի իր էջում հրապարակել է Sézane ապրանքանիշի գովազդային արշավի առաջին լուսանկարները:
Tesla-ն սահմանված ժամկետից շուտ է թողարկել էլեկտրամոբիլները Շանհայի իր գործարանում: Այստեղ հավաքված մեքենաների առաջին խմբաքանակը դեկտեմբերի 30-ին հանձնվել է գնորդներին:
Անգլիայի Քոռնուոլի կոմսության Նյուքվեյ քաղաքի բնակիչը հազվագյուտ լսնափետուր փասիան է տեսագրել:
«Ոսկե Գլոբուս»-2020-ի արդյունքների և շքեղ զգեստների քննարկումը մի փոքր հանդարտվել է: