
ԱՄՆ սենատորը գրեթե 9000 դոլար է ծախսել չիզքեյքերի վրա

ԱՄՆ Սենատում դեմոկրատների փոքրամասնության լիդեր Չաք Շումերը հայտարարել է, որ իրեն մեղավոր է զգում՝ «աշխարհի ամենահիասքանչ չիզքեյքերի» վրա մոտ ինը հազար դոլար ծախսելու համար, գրում է CNN-ը:
Ինչպես պարզվել է, ընդհանուր առմամբ, սենատորի թիմը 2009-2016 թվականներին հրուշակեղենի համար վճարել է 8.638.85 դոլար:
Շումերը չիզքեյքերը գնել է Նյու Յորքի Junior’s ռեստորանից, որի կարգախոսը փաստում է, որ այնտեղ վաճառում են «աշխարհի ամենազարմանահրաշ չիզքեյքերը»:
Շումերը չիզքեյքերը միայնակ չի կերել, նվիրել է նաև ուրիշներին:
«Խոստովանում եմ՝ մեղավոր եմ: Ես սիրում եմ այնտեղ պատրաստված չիզքեյքերը»,- ասել է սենատորը՝ հավելելով, որ սիրում է այդ ռեստորանը մանկուց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը