
Բրիտանուհին գերել է ցանցը ստորգետնյա անցումում Լեդի Գագայի հիթի կատարմամբ

Լրագրող Քեւին Ֆրեշուոթերը ցանցում տեսանյութ է հրապարակել իր առցանց-շոուից, որտեղ պատահական անցորդներին խնդրում է մի հատված կատարել որեւէ հայտնի երգից: Մասնակիցներից մեկը գերել է ցանցը Լեդի Գագայի Shallow հիթի կատարմամբ։
Լրագրողը բրիտանուհուն խնդրել է «Աստղ ծնվեց» ֆիլմի գլխավոր երգից մի հատված կատարել հենց ստորգետնյա անցումում: Նա սկզբում շփոթվել է, բայց հետո հզոր ու գեղեցիկ վոկալ է ցուցադրել:
Արդյունքում այդ հոլովակը սոցիալական ցանցում հավաքել է ավելի քան 11 մլն դիտում եւ հազարավոր լայքեր: Ավելի ուշ ԶԼՄ-ները պարզել են, որ առցանց-շոուի մասնակցուհին պրոֆեսիոնալ երգչուհի եւ երգերի հեղինակ Շառլոտա Օբերին է:
Որպես կանոն նա կատարում է ամենատարբեր ժանրերի կոմպոզիցիաներ՝ սկսած ջազայիններից եւ ավարտած ժամանակակից փոփ-երաժիշտների, այդ թվում՝ Ռիհաննայի ու Բեյոնսեի երգերի քավերներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://twitter.com/ThePopHub/status/1229895252175212549?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1229895252175212549%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1005626.html