«Ոստիկաններն ինձ մոտ Պիկասոյի նկար էին փնտրում: Գրում էին՝ Պուտինից եմ այն ստացել». Պլատինի
ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ նա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել է Պաբլո Պիկասոյի նկար՝ 2018թ. Աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրություններում Ռուսաստանի օգտին քվեարկելու համար:
«Ֆրանսիայի ոստիկանությունը համոզված էր, որ ես ունեմ Պիկասոյի նկար:
Բրիտանական թերթերը գրում էին, որ գաղտնի ծառայությունները հայտնում են, որ ես դա ստացել եմ Պուտինից:
Նրանք փնտրում էին՝ արդյո՞ք ես ունեմ նկար: Սա անհավատալի է: Դա պարզապես հորինվածք է»,- Պլատինիին է մեջբերում France 24-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը