Բաժիններ՝

Հայտնի են դարձել Մարտին Սքորսեզեի նոր ֆիլմի սյուժեի մանրամասները

Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սքորսեզեն պատմել է «Ծաղկալուսնի սպանողները» իր նոր ֆիլմի սյուժեի մանրամասները, որը հիմնված է Դեւիդ Գրանի համանուն գրքի վրա: Այդ մասին հայտնել է Collider-ը։

«Դա նման է վեսթեռնի,-մեկնաբանել է Սքորսեզեն:-Գործողությունը տեղի է ունենում 1921-1922 թվականներին Օկլահոմայում: Կինոնկարում լինելու են քովբոյներ: Ճիշտ է, բացի ձիերից, նրանք ունենալու են նաեւ ավտոմեքենաներ: Հիմնականում այս ֆիլմն Օսեյջ հնդկացիական ցեղի մասին է, որին սարսափելի տարածք է բաժին ընկել ապրելու համար: Բայց նրանք սիրեցին այդ վայրը եւ հավատում էին, որ սպիտակամորթները երբեք չեն հավակնի դրան: Մինչեւ որ այնտեղ նավթ հայտնաբերեցին: Տասը տարի շարունակ օսեյջներն ամենահարուստ մարդիկ էին, բայց ամեն ինչ հօդս ցնդեց, երբ Օկլահոմա ժամանեցին սպիտակամորթները: Բանը հասավ նրան, որ ավելի շուտ բանտ կնստեցնեին շուն սպանելու, քան թե հնդկացիներին սպանելու համար»:

Կինոնկարում գլխավոր դերերը կկատարեն Լեոնարդո դի Կապրիոն եւ Ռոբերտ դե Նիրոն: Ճիշտ է, դեռ հայտնի չէ, թե նրանք ում են մարմնավորելու:
Պլանավորում են նկարահանումներին ձեռնամուխ լինել մարտ ամսին:

«Ծաղկալուսնի սպանողները» ֆիլմի թողարկումը պլանավորված է 2021 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս